Զինվորական քննիչները պարզում են կրտսեր սերժանտի հրազենային մահացու վնասվածք ստանալու հանգամանքները
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վնասվածք ստանալու հանգամանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ձախ աչքի շրջանում 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 9-ի սահմաններում, դիտակետում դիտորդի պարտականություններն իրականացնելիս՝ իրեն ամրակցված ինքնաձիգից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։



