Աղվան Հովսեփյանը և Արա Զոհրաբյանը քննարկել են հուլիսյան անկարգությունների նախաքննության կողմերին առնչվող հարցեր
SOCIETYՀՀքննչական կոմիտեի նախագահ ԱղվանՀովսեփյ անն օգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են, մասնավորապես, մայրաքաղաքում հուլիսին տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքում դատավարության կողմերի, մասնակիցների դատավարական իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ «Դատավարական իրավունքների< /b>խախտումները չեն բխումվարույթն իրականացնող մարմնիշահերից։ Քննիչը շահագրգռված է, որ ապացույցները ձեռք բերվեն օրենսդրության պահանջների պահպանմամբ,ինչն ապահովում է անխոցելիությունը»,- նշել է Ա.Հովսեփյանը և կարևորել փաստաբանների օրինական գործունեությունը, վերջիններիս կողմից դատավարության ընթացքում ներգրավված անձանց պատշաճ իրավաբանական օգնության ցուցաբերում։
Արա Զոհրաբյանը ներկայացրել է քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով իրենց վստահորդների շահերը ներկայացնող փաստաբանների նկատառումներն ու դիտարկումները։ Երկուստեք կարևորվել է փաստաբանների կառուցողական ակտիվությունը՝ արձանագրելով, որ փաստաբանների ակտիվ ներգրավումը և մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացումը նպաստում է քրեական գործերով նախաքննության բազմակողմանիության և օբյեկտիվության ապահովմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել քննության ընթացքում փաստաբանական համայնքի և քննչական մարմինների կողմից արձանագրվող խնդիրները:



