Ցիտատներ Լև Տոլստոյից, որոնք տալիս են մեզ երջանիկ կյանքի բանալին
LIFEԱկանավոր ռուս վիպասան և փիլիսոփա Լև Տոլստոյը հայտնի է ոչ միայն իր վեպերով, այլ նաև իր յուրահատուկ մտածելակերպով, քանի որ նա այն մարդկանցից էր, ով ցանկանում էր, որ արվեստի գործերը մասնավոր չլինեն, այլ պատկանեն մարդկությանը: Նա դեմ էր մասնավոր սեփականությանը, դատապարտում էր փառամալոթյունը և առաջինն էր, ով մերժեց Նոբելյան մրցանակը:
Ահա նրա մի քանի իմաստուն ցիտատներ, որոնք կվերաիմաստավորեն ձեր կյանքը:
-
Բոլորը ցանկանում են փոխել աշխարհը, սակայն ոչ ոք չի ցանկանում փոխվել:
-
Ամեն ինչ ժամանակին տեղի է ունենում նրա մոտ, ով գիտի սպասել:
-
Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:
-
Հանճարեղ բաները միշտ պարզ են և համեստ:
-
Երկու ամենահզոր ռազմիկները համբերությունն ու ժամանակն են:
-
Մենք միշտ մտածում ենք, որ նրանք մեզ սիրում են, որովհետև մենք լավն ենք, սակայն մենք երբեք չենք էլ կասկածում, որ լավը նրանք են, ովքեր սիրում են մեզ:
-
Սերը կյանք է: Այն ամենը, ինչ ես հասկանում եմ, ես հասկանում եմ սիրելու շնորհիվ:
-
Երբ դու սիրում ես մեկին, դու սիրում ես նրան այնպիսին, ինչպիսին նա կա և ոչ թե այնպիսին, ինչպիսին դու ես ցանկանում:
-
Մենք պարտվեցինք, որովհետև մենք ինքներս մեզ ասացինք, որ պարտվել ենք:
-
Ամենամեծ ճշմարտությունները պարզ են:
-
Ճշմարտությունը ոսկու նման է. այն ոչ թե իր աճից են ստանում, այլ լվալով մաքրում են այն, ինչը ոսկի չէ:
-
Երջանկության առաջին նախապայմանն այն է, որ Մարդու և Բնության միջև կապը պետք է անսասան լինի:
-
Ցանկացած տղամարդու և կնոջ կոչումը այլ մարդկանց ծառայելն է:
-
Սխալը նույնիսկ կարող է սխալով ուղղվել, սակայն չարիքին չի կարելի հաղթել չարիքով:
-
Երջանկությունը կախված չէ արտաքին աշխարհից, այլ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք տեսնում այդ աշխարհը:
-
Եթե ցանկանում եք երջանիկ լինել, եղե՛ք:
-
Միայն մեկ ժամանակ կա, որ կարևոր է՝ Ներկան: Դա ամենակարևոր ժամանակն է, քանի որ միայն այդ ժամանակ մենք ամենակարող ենք:
-
Սխալը չի դադարում սխալ լինել, եթե նույնիսկ մեծամասնությունն է դրան հետևում:
-
Մարդ կարող է հրաշալի կյանք ունենալ, եթե գիտի աշխատել և սիրել:
-
Բռնե՛ք երջանկության պահերը, սիրե՛ք և սիրվե՛ք: Դա այս աշխարհի միակ իրականությունն է: Մնացյալը հիմարություն է: Դա միակ բանն է, որ մեզ հետաքրքրում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



