ԵԱՏՀ-ն բիզնեսին առաջարկել Է միավորել ջանքերը դեղինդուստրիայի համար թվային հարթակներ ստեղծելու գործում
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՀ) փորձագետները եւ շուկայի մասնագետները քննարկել են թվային տնտեսական գործընթացները դեղագործական ինդուստրիայում եւ կոնկրետ նախագծեր, որոնք կնպաստեն թվային տնտեսության հուն ինդուստրիայի անցնելուն:
Ինչպես տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, բանավեճը օգոստոսի 3-ին կայացել Է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային տարածության ստեղծման առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նստաշրջանի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ-ի երկրների դեղագործական ինդուստրիայի, գիտական կենտրոնների եւ բիզնես-ասոցիացիաների ներկայացուցիչները:
Կոլեգիայի անդամ, ԵԱՏՀ-ի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (նախարար) Կարինե Մինասյանը նշել Է. «Այսօր անհրաժեշտ Է ներդրումներ կատարել ապագայի, այլ ոչ թե այսրոպեական շահի համար: Այո՛, կան այն քչերը, ովքեր դա հասկանում են, բայց նրանք գրեթե բոլորն Էլ աշխատում են արեւմտյան դեղագործական ընկերությունների հետ, այսինքն՝ հավելյալ արժեք են ստեղծում օտար տնտեսությունների համար»:
Նիստի մասնակիցները համաձայնել են, որ թվային եւ անհատական բժշկությունն ակնհայտ համաշխարհային թրենդներ են: «Փաստորեն արդեն ձեւավորվում Է մարդու միասնական թվային կերպարն՝ սկսած հենց ծնվելուց: Բժիշկն սկսում Է աշխատել թվային տվյալներով՝ հիվանդի կերպարով, այլ ոչ թե ֆիզիկական մարդու հետ: Եվ դեղագործության եւ առողջապահության բնագավառներում թվային տեխնոլոգիաների օգտագործման ոլորտը միայն մեծանում Է: Եվրասիական ընկերությունների մրցունակության պահպանման համար անհրաժեշտ Է թվային գործընթացները դարձնել անկարան եւ ստեղծել համապատասխÕ �ն թվային պլատֆորմներ»,- նշել են նրանք:



