Աշխարհի ամենայուրահատուկ լողավազանների հնգյակը (լուսանկարներ)
PHOTO
Յուրքանչյուր էլիտար հյուրանոցում անպայման կա լողավազան, իսկ շատ հաճախ դրանք մի քանիսն են։ Սակայն որոշ շքեղ հյուրանոցների լողավազաններ կարելի է հավասարեցնել իսկապես տեսարժան վայրերին։ Past.am-ը ներկայացնում է աշխարհի ամենայուրահատուկ լողավազանների լավագույն հնգյակը։
1. Marina Bay Sands (Սինգապուր)
Սինգապուրի Marina Bay Sands հյուրանոցում տեղակայված է SkyPark հսկայական զվարճանքների համալիրը, որը գտնվում է ծովի մակարդակից 200 մ բարձրության վրա։ Համալիրը կառուցված է նավի տեսքով, որը լողում է երկնքում մեգապոլիսի տանիքների վրայով։ Նրա երկարությունը հավասար է երեք ֆուտբոլային դաշտերի երկարությանը։ SkyPark-ի գլխավոր զարդարանքը 150 մ երկարությամբ յուրօրինակ լողավազանն է, որը տեղակայված է համալիրի «տախտակամածի» ամենածայրին։ Տպավորություն է ստեղծվում, որ դուք լողում եք անմիջապես քաղաքի շենքերի վրայով։ Առավել գրավիչ տեսարան է բացվում գիշերը, երբ Սինգապուրը փայլում է գույնզգույն լույսերով։
2.San Alfonso del Mar (Չիլի)
Աշխարհի ամենամեծ լողավազանը գտնվում է Չիլիի Ալգարոբո քաղաքի San Alfonso del Mar հյուրանոցային համալիրում։ Այս հսկայական լողավազանը զբաղեցնում է 7.7 հա տարածք, իսկ ջրի ծավալը կազմում է 250 հազար լիտր։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Լողավազանը գտնվում է օվկիանոսից մի քանի մետր հեռավորության վրա։ Նրանում ջուրն ավելի տաք է, քան օվկիանոսում և մաքրված է հատուկ տեխնոլոգիայով։ Լողավազանը գտնվում է բաց երկնքի տակ։
3. Golden Nugget (Լաս Վեգաս)
Լաս Վեգասի (ԱՄՆ) Golden Nugget հյուրանոցում այցելուները կարող են լողալ շնաձկների և ծովային այլ գիշատիչների հարևանությամբ բացօթյա լողավազանում։ Իհարկե, ձկները գտնվում են ապակու ետևում, հսկայական ակվարիումում։ Նյարդերի հետ խաղալ սիրողները կարող են իջնել թափանցիկ խողովակով, որն անցնում է անմիջապես ակվարիումի միջով, վտանգավոր գիշատիչների կողքով։
4.Library (Թաիլանդ)
Սամուիում (Թաիլանդ) գտնվող Library հյուրանոցն առաջարկում է լողալ կարմիր յուրահատուկ լողավազանում։ Այն գտնվում է լողափից ոչ հեռու, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ջրի գույնը ներկման արդյունք չէ, այլ էֆֆեկտ, որը ստացվել է լույսի խաղերի շնորհիվ։ Լողավազանի հատակը պատված է վառ կարմիր, նարնջագույն և դեղին սալիկներով։
5.Ubud Hanging Gardens (Բալի)
Բալիի Ubud Hanging Gardens հյուրանոցային համալիրի հյուրերը կարող են վայելել հիանալի տեսարաններ լողալու ընթացքում։ Հյուրանոցը գրեթե «խորտակվում» է կանաչի մեջ։ Առանձնահատուկ լողավազանը գտնվում է բարձրության վրա, ինչը թույլ է տալիս հիանալ հովիտներով և այգիներով, որոնք շրջապատում են հյուրանոցը։ Բացի գլխավորից, համալիրի յուրաքանչյուր վիլայի առաջ գտնվում է գեղեցիկ տեսարանով անհատական լողավազան։




















































