Ողբերգական դեպք Կողբում. վեճի ժամանակ որդին գնդակահարել է հորը
SOCIETYՏավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչ 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանից կրակ է բացել հարազատ հոր՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանի վրա, որի հետեւանքով վերջինս մահացել է: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:
Գյուղացիները կրակոցների ձայներ են լսել, վախեցել են եւ տուն մտել: Նրանք ահազանգել ոստիկանություն, որից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ բերման ենթարկել Սարո Աբգարյանին:
Նախանական տեղեկություններով, կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել հոր եւ որդու միջեւ, որը նման ողբերգական ավարտ է ունեցել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



