Իտալիայում օրենքով կրճատում են դեն նետվող սննդամթերքի ծավալները
INTERNATIONAL NEWSԻտալիայում նոր օրենք Է ընդունվել մեծ ծավալներով սննդամթեքի վատնումը կանխելու մի շարք միջոցառումների մասին, որն ամեն տարի նետվում Է աղբանոցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օրինագիծը, որն արժանացել Է 181 սենատորների հավանությանը (երկու դեմ եւ 16 ձեռնպահ սենատորներ) նպատակ Է դնում թափոնի վերածվող 5 միլիոն տոննա սննդամթերքը տարեկան նվազեցնել 1 միլիոն տոննայով:
Կառավարության կարծիքով՝ սննդամթերքի անիմաստ կորուստը երկրի տնտեսության եւ բնակիչների վրա տարեկան ավելի քան 12 միլիարդ եվրո Է նստում: Որոշ տվյալներով՝ դա կարող Է կազմել Իտալիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1 տոկոսը:
Եվ այս հիմնախնդիրը վերաբերում Է ոչ միայն Իտալիային:
ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) գնահատումներով՝ աշխարհում թափվում Է արտադրվող սննդամթերքի շուրջ մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ մինչեւ 40 տոկոսը:
«Այն սննդամթերքը, որն այժմ Եվրոպայում դեն Է նետվում, կարող Էր կերակրել 200 միլիոն մարդու»,- պնդում Է ՖԱՕ-ն:



