Ավստրիայի կանցլերն առաջարկում Է ընդհատել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները
INTERNATIONAL NEWSԱվստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնն առաջարկում Է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գոծընթացը: Այս մասին նա հայտարարել Է ազգային հանրային հեռուստատեսության եթերում: Ավստրիայի կառավարության ղեկավարը մտադիր Է սեպտեմբերի 16-ին այս հարցը բարձրացնել Եվրամիության գագաթնաժողովում:
Die Presse թերթում հրապարակված հարցազրույցում Քեռնը նաեւ ընդգծել Է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը ընդհանրապես հազիվ թե հնարավոր Է տեսանելի ապագայում: «Ո՛չ: Ո՛չ այժմ եւ ո՛չ Էլ հետագա տասնամյակներում»,- ասել Է նա՝ պատասխանելով հրատարակության համապատասխան հարցին:
Ըստ որում ORF հեռուստաալիքի եթերում կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ այս հարցում «այլընտրական հայեցակարգ Է անհրաժեշտ»: Քեռնն արձանագրել Է, որ Միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ ներկայիս բանակցությունները «սոսկ դիվանագիտական ֆիկցիա են»: «Մենք գիտենք, որ Թուրքիայի ժողովրդավարական ստանդարտները բավարար չեն (ԵՄ-ի) անդամակցություն տրամադրելու համար»,- հավելել Է Ավստրիայի կանցլերը:
Նա նաեւ կարծում Է, որ «նվազ ճնշող չԷ Թուրքիայի տնտեսական դրությունը»: «Թուրքիայի տնտեսությունն այնքան հեռու Է միջին եվրոպական մակարդակից, որ մենք չենք կարող անդամակցումն արդարացնել տնտեսական պատճառներով»,- հայտարարել Է Քեռնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



