Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

SOCIETY

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացրել Սևանա լճում տեղակայված մանրաձկան 5 ցանցերը, որտեղ արդեն իսկ բաց է թողնվել 32 տոննա մանրաձուկ: Առաջիկայում լճում տեղակայվելու է ևս 7 ցանց, որտեղ բաց կթողնվի լրացուցիչ քանակի Գեղարքունի տեսակի իշխանի և Ամառային  իշխանի մանրաձուկ: Կարճաղբյուրում վարչապետն այցելել է նաև Սևանի իշխանի վերամշակման գործարան, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին: Տեղեկացվել է, որ գործարանի կառուցման շինաշխատանքները մոտենում են ավարտին, իսկ վերամշակված ձուկն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան և միջազգային այլ շուկաներ: Վարչապետը կարևորել է ձկան արտադրության ծրագրի իր ականացումն ու Սևանի իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տեսականի,  որի հիմնական մասն իրացվում է  տեղական շուկայում, արտահանվում է նաև Ռուսաստան: Գործարանում, որն ունի 40 աշխատատեղ, տեղադրվել են նաև ժամանակակից սարքավոումներ: Գործարանն ընդլայնելու և արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են կատարել նոր ներդրումներ: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրի իրականացմանն օժանդակելու հարցը:

Հովիկ Աբրահամյանն այցելել է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն և ծննդատուն, ծանոթացել առկա պայմաններին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ քննարկել Մարտունու ԲԿ-ի պայմանների բարելավման հնարավորությունները և համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև անհրաժեշտ միջոցներ հատկացնել ծննդատան որոշ խնդիրների լուծման նպատակով:

Հովիկ Աբրահամյանը Գեղարքունիքի մարզ այցն ավարտել է Գավառում: Վարչապետը նախ եղել է քաղաքի Հացառատ թաղամասում գործող մանկապարտեզում, որն ունի հիմնանորոգման կարիք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է իրականացնել նախակրթարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ և ծրագիրը ներառել 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրում:  Մանկապարտեզի տանիքի վերակառուցման աշխատանքները  կիրականացվեն այս տարվա ընթացքում: Վարչապետն այցելել է Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն՝ ծանոթացել վերակառուցման աշխատանքների ընթացքին : Զեկուցվել է, որ թատրոնի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ծրագրի իրականացման նպատակով արդեն իսկ ներդրվել է 405 մլն դրամ: Վարչապետին է ներկայացվել նաև Գավառի կենտրոնական պուրակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այդ նպատակով հատկացվել է 120 մլն դրամ:  

 

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine