Երգիչ Ջոն Նյումանը գլխուղեղի քաղցկեղ ունի
LIFE26-ամյա երգիչ Ջոն Նյումանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Բժիշկները քաղցկեղային բջիջներ են գտել երգչի օրգանիզմում և նա պետք է հատուկ բուժում անցնի:
«Love me again» երգի հեղինակը ստիպված կլինի մյուս տարի դադար առնել և բուժումներ անցնել, որպեսզի ազատվի գլխուղեղի բարորակ ուռուցքից: Բժիշկները տեղեկացրել են, որ Ջոնը սպասվող վիրահատությունից հետո ռադիոթերապիայի և որոշ ժամանակ հանգստի կարիք կունենա:
Երգչին մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ Ջոնը երկար ժամանակ է, ինչ գիտեր դրա մասին, սակայն գրեթե ոչ մեկին չէր պատմել դրա մասին: Այդ ամենի մասին գիտեին միայն նրա մայրիկը, եղբայրը և ընտանիքի մի քանի վստահելի մարդիկ:
Հիմա երգիչն արդեն անկեղծանում է հանրությանն իր հիվանդության մասին:
Թեև ուռուցքը բարորակ է, բժիշկները դրա մեջ քաղցկեղային բջիջներ են հայտնաբերել, և քանի որ ուռուցքի չափերը չեն մեծացել, վիրահատությունը կարելի է կատարել մյուս տարի:
Հիշեցնենք, որ երգիչը ույն դժվարությունների միջով անցել է նաև 2012 թվականին, և հիմա նա ավելի հանգիստ է, թեև այս ամենը իսկապես կոտրում է նրան:
Բարեբախտաբար երգիչը դրական է տրամադրված և հավատում է իր ապաքինմանը:
Առողջություն ենք մաղթում տաղանդավոր Ջոն Նյումանին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



