Սերժ Սարգսյանի ելույթն ու իրականությունը (տեսանյութ)
VIDEOcivilnet.am-ը գրում է.
Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում ելույթ ունեցավ սահմանադրական փոփոխությունների իրագործման վերաբերյալ։ Ինչպես միշտ, Սարգսյանի ելույթը կտրված էր իրականությունից և դրանում գերակշռում էր պաթոսը։
Սարգսյանը հայտարարեց, թե արդար աչքի առկայության դեպքում հնարավոր է առաջընթաց տեսնել։ Նա չպարզաբանեց, թե օրինակ ինչ ոլորտներում առաջընթաց կա, որ մարդիկ չեն տեսնում: Իսկ այ մի քանի ընտրյալ, ունենալով արդար աչք, տեսնում են այդ առաջընթացը։ Մի քանի ճչացող թվեր կան, որոնք հակառակն են ապացուցում։ Օրինակ, Սարգսյանի կառավարման տարիներին ամենամեծ տնտեսական անկումն ենք ունեցել, աղքատությունը 26 տոկոսից աճել է 37 տոկոսի, Հայաստանը 300 հազարից ավել մարդ է լքել, ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ դեռ չի հասել 2008թ. մակարդակին։
Ըստ Սարգսյանի բոլորն էլ մտածում են, թե ինչպես անել, որ հայրենասիրությունը երբեք սոսկ խոսք չլինի։ Փորձը ցույց է տալիս, որ բոլորի մեջ չեն մտնում իշխանության ներկայացուցիչները, որովհետև նրանց գործունեությունը լրիվ այլ բան է ապացուցում։ Նա նաև ասաց, որ սահմանադրական փոփոխությունները ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն, այլ մեր խնդիրները լուծելու համար կատարված քայլ։ Սարգսյանը փորձեց իբր պատասխանել այն մեղադրանքներին, որ Սահմանադրությունը փոխվել է իր վերարտադրաության համար։ Երևի նա մոռացել էր 2014թ. իր խոստումը, որ վարչապետի պաշտոնում չի առաջադրվելու և անցած դեկտեմբերին այդ խոստման դրժումը։ Քաղաքականության մեջ մնալու Սարգսյանի ցանկությունը ևս ապացուցում է, որ Սահմանադրությունը փոխել է իր վերարտադրության համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



