Կապանում արտաքին լուսավորության համակարգի բարեփոխումներով 38,3 տոկոս խնայողություն է ապահովվել
SOCIETYՀայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ֆեյսբուքյան էջից, Կապան քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շջանակներում կատարվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, արտաքին լուսավորման դրոսելային սնդիկային լամպերով լուսատունների փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող, նույն քանակության նատրումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, հին սնող հաղորդալարերի փոխարինում, փողոցային լուսավորության բացակայող նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուների և հենասյունների տեղադրում, ինչպես ն աև հենասյուների ներկում:
Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 38,3 տոկոս խնայողություն:



