Ռուսաստանցիների մեծամասնությունը թերահավատորեն Է վերաբերվել Թուրքիայի հետ հապճեպորեն հաշտվելուն
INTERNATIONAL NEWSՌուսաստանցիների երկու երրորդը (64 տոկոսը) բացասաբար Է վերաբերվում Թուրքիային, այդ երկրի դրական ընկալում ունի յուրաքանչյուր չորրորդը (25 տոկոսը): Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Լեւադա-Կենտրոնում:
Թուրքիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը դժվարացել են ձեւակերպել հարցման մասնակիցների 11 տոկոսը. հարցումը հուլիսի 22-ից 25-ն անցկացվել Է ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 1600 մարդկանց շրջանում:
Մինչդեռ 2003 թվականին այդ ցուցանիշների հարաբերակցությունը հակառակ տեսքն ուներ. այն ժամանակ Թուրքիային լավ Էր վերաբերվում ռուսաստանցիների 75 տոկոսը, իսկ բացասական՝ միայն 17 տոկոսը:
Հարցվածների 19 տոկոսի կարծիքով՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրեց խոցված ռուսական ռմբակոծիչի համար, հարկավոր Է, որ Ռուսաստանն ակտիվորեն վերականգնի հարաբերություններն այդ երկրի հետ:
Սակայն հարցվածների մեծամասնությունն այլ տեսակետ ունի. 47 տոկոսը կարծում Է, որ հարաբերությունների ակտիվացման հարցում հարկ Է սպասել, իսկ 23 տոկոսն այն համոզմունքն ունի, որ դրանք ընդհանրապես չպետք Է վերականգնել: Յուրաքանչյուր տասներորդը (11 տոկոսը) դժվարացել Է պատասխանել:



