Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կարկուտը ամբողջությամբ վնասել է բերքը
SOCIETYԱրմավիրի մարզի Շենիկ գյուղում օգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է մոտ 500 հա ցանքատարածություն` հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը:
«Ուժեղ կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել ամբողջ բերքը, նաեւ վնասել են մոտ 10 տների տանիքներ: Վնասվել են նաեւ մեքենաներ»,- ասաց նա:
Կորյուն Մինասյանը նշեց, որ վնասի չափը գնահատելու համար ստեղծվել է հանձնաժողով եւ մեկ օրից կարող են հստակ թվեր ներկայացնել:
Գյուղապետի խոսքով՝ այդ օրը կարկուտից առաջ ուժեղ քամու հետեւանքով գյուղում էլեկտրական սյուն էր վայր ընկել եւ հրդեհվել էր տներից մեկը: Տարեց քաղաքացուն հարեւաններն են հրդեհվող տնից դուրս բերել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



