Ինդոնեզիան հրաժարվել է փակել Գյուլենի դպրոցները
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին հայտարարել է, որ չնայած Թուրքիայի կողմից հնչեցված պաշտոնական կոչին, արդի իսլամի թուրք քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի դպրոցները երկրում չեն փակվի:
Այս մասին հայտնում է ինդոնեզական The Jakarta Post թերթը:
Ինդոնեզիայի ԱԳՆ ղեկավարը Անկարային հիշեցրել է, որ Ջակարտան անփոփոխ հարգում է այլ երկրների օրենքներն ու ինքնիշխանությունը եւ հատկապես այդ պատճառով ակնկալում է նման քայլեր նաեւ Ինդոնեզիայի նկատմամբ:
Նա ընդգծել է, որ մերժումով է պատասխանել Ինդոնեզիայում գյուլենական 9 ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ Անկարայի պահանջին, որն իրեն էր փոխանցվել դիվանագիտական ուղիներով:
«Խորհրդակցություններ են անցկացվել Կրթության նախարարության հետ, այդ դպրոցների կողմից Ինդոնեզիայի օրենքների ոչ մի խախտում չի գրանցվել», -նշել է Մարսուդին:
Հակառակ Անկարայի կոչերին՝ գյուլենական դպրոցները փակելուց հրաժարվել են նաեւ Ղազախստանն ու Ղրղզստանը:
Մինչ այժմ Անկարայի հորդորով գյուլենական դպրոցներն իրենց երկրներում փակել են Ադրբեջանը եւ Սուդանը:
Հուլիսի 15-ի երեկոյան զինվորականները Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել միշարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, սակայն մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքիե գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին



