Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները սովորում են հաղթահարել լեռնային գետերն ու հեղեղատները
INTERNATIONAL NEWSՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են սկսել Հայաստանի պաշտպանության նախարարության «Փամբակ» ալպիական լեռնային զորավարժարանում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 300 հետախույզներ հատուկ ալպինիստական պատրաստության ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 2,5 հազար մետր բարձրության վրա կսովորեն հաղթահարել լեռնային գետերը, հեղեղատները եւ խնձահովիտները:
Ուսուցման եւ արգելքների հաղթահարման ընթացքին օդից կհետեւեն հետախուզության «Նավոդչիկ-2» եւ «Տախիոն» արդի համալիրների անձնակազմերը:
Լեռնային պատրաստության հրահանգիչների ղեկավարությամբ հետախույզները կսովորեն ճիշտ կառուցել եւ կիրառել արգելքների հաղթահարման մի քանի եղանակներ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



