Դոնբասում ավելի քան 9,5 հազար մարդ Է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր. ՄԱԿ
INTERNATIONAL NEWS2014 թվականի ապրիլի կեսերից մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի վերջն Ուկրաինայի արեւելքում հակամարտությունից տուժել Է 31 հազար 690 մարդ, ներառյալ 9 հազար 553 սպանված եւ 22 հազար 137 վիրավոր քաղաքացիական անձինք, Ուկրաինայի զինված ուժերի եւ զինված խմբերի ներկայացուցիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ):
ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով, 2015 թվականի օգոստոսից ի վեր նաեւ ամենամեծ թվով զոհերն են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում: 2016 թվականի հունիսին Ուկրաինայի արեւելքում զոհվել Է 12, վիրավորվել 57 մարդ, ինչը գրեթե երկու անգամ ավելի Է, քան 2016 թվականի մայիսին, եւ ամենամեծ թվաքանակն Է 2015 թվականի օգոստոսից ի վեր: Հուլիսին տուժել են 73 քաղաքացիներ՝ ութ զոհված եւ 65 վիրավոր:
ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալների համաձայն՝ վերջին երկու ամսվա ընթացքում մարդկանց կեսից ավելին տուժել Է հրետակոծություններից: Հուլիսին 72 քաղաքացիական անձինք վիրավորվել եւ վեցն սպանվել են նման գնդակոծումների հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



