Yerevan, 01.October.2026,
00
:
00
BREAKING


Օգոստոսի 3-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Այսօր Խոյերի շուրջ իրադրությունը դրական կլինի: Սիրային և ստեղծագործական հաջողությունների օր է: Հարմար է ուրախ հանգստի, խնջույքների, երեկույթների, ժամադրությունների, կորպորատիվ միջոցառումների մասնակցելու համար: Գերազանց պահ է նաև նախաձեռնությունների համար, որոնք թույլ կտան ցուցադրել ձեր ունակությունները, ստեղծագործական պոտենցիալը, գործով տարվածությունը: Կարելի է պակաս խիստ վերաբերվել կանոններին:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում բաց թողնել տնային մթնոլորտի լավացման, ինտերիերի թարմացման համար հարմար պահը: Եթե որակյալ արդյունք եք ցանկանում, ավելի լավ է դիմել մասնագետի: Հիանալի օր է նաև տնային երեկույթների, մանկական միջոցառումների համար: Կարելի է տանը հյուրեր ընդունել կամ ընկերների հետ շփվել համացանցի միջոցով: Լուրջ գործեր ավելի լավ է չսկսել, բայց կարելի է տրամադրվել դրանք մոտ ժամանակներս սկսելուն:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում հետաձգել հաճելի միջոցառումները: Հիանալի օր է հաճելի թարմացումների համար: Եթե հայտնվել եք ձեզ համար նոր իրավիճակում, չարժե հետաձգել շրջապատի հետ ծանոթությունը. այսօր հեշտ է ընկերանալ նոր մարդկանց հետ, օրինակ` հարևանների, ուղեկիցների, երեխաների ընկերների կամ նրանց ծնողների հետ: Կարելի է համարձակորեն երեխային ձեզ հետ ճանապարհ վերցնել, տանել հյուր, գնումների:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում գիտակցաբար ուշադրությունը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչն օգնում է լավատես լինել, պահպանել կենսուրախ տրամադրությունը: Օրը կանցնի ոչ այնպես, ինչպես սովոր եք կամ սպասում եք: Հնարավոր է հաճելի անակնկալ: Արգելված չէ թեթև արկածախնդրությունը: Կարելի է խանութներում անսովոր իրեր փնտրել, նորաձև հագուստ գնել, նոր սանրվածք անել: Աշխատավայրում կարող է ոչ պաշտոնական մթնոլորտ տիրել:

Առյուծ

Առյուծները կարող են այս օրը հատկացնել իրենց կարիքներին և գործել ոգեշնչմամբ: Կարելի է լավ ժամանակ անցկացնել ընկերների, երեխաների, ձեզ հրապուրող անձի հետ, իրագործել ստեղծագործական գաղափարը: Օրվա ընթացքում ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: Գերազանց պահ է ինքնազգացողության լավացման, արտաքինի թարմացման, հագուստի, զարդերի խանութներ այցելելու համար: Եթե սիրում եք նորաձև իրեր և աքսեսուարներ, չարժե հետաձգել սեզոնային գնումները:

Կույս

Կույսերն օրը գերազանց կանցկացնեն, եթե չկենտրոնանան իրենց վրա և ցանկացած զրույց չհամապատասխանեցնեն իրենց ճաշակներին: Եթե անկեղծ եք ձեր զգացմունքներում, ձեզ դուր կգա հաճույք պատճառել ուրիշներին, զիջողություն և ներողամտություն դրսևորել: Լավ պահ է տոնի, ստեղծագործության, ռոմանտիկայի համար: Կարելի է անսովոր հանդիպում կազմակերպել, յուրօրինակ անակնկալով ուրախացնել ձեզ համար թանկագին մարդկանցից մեկին:

Կշեռք

Կշեռքները կարող են վայելել գործերի հարթ ընթացքը, հաճելի շփումը, հարմարավետ մթնոլորտը: Եթե աշխատելու տրամադրություն չունեք, ձանձրալի և աշխատատար զբաղմունքների մի մասը կարելի է հետաձգել` ժամանակը հատկացնելով սեփական կարիքներին, խաղերին, աշխարհիկ շփմանը: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ, ստեղծագործական բացահայտումներ: Լավ օր է տոնի, երեկույթի, ժամադրության, հարսանիքի համար:

Կարիճ

Այսօր Կարիճները հիացած են իրենց նպատակով և մտադիր չեն դրանից նահանջել: Նոր հաջողությունների կարող է մղել սերը, հետաքրքրությունը, ստեղծագործական պոռթկումը, բիզնեսը վերակազմակերպելու, երեխաներին նյութապես և բարոյապես աջակցելու ձգտումը: Ցանկալիին հասնելու համար ստիպված կլինեք մարտավարությունը փոխել ձեզ համար պակաս բնականի, սակայն պահի պահանջներին ավելի համապատասխանի:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում օրն անցկացնել առօրյա զբաղմունքների կամ ծանր անշնորհակալ աշխատանքի վրա: Այսօր ծաղկում են զգացմունքները և հույսերը, ծնվում են ոգեշնչող գաղափարներ, բացվում են հրապուրիչ հեռանկարներ: Կարելի է ապավինել բախտին, արկածախնդրության հաջողությանը: Հնարավոր է անսպասելի հաջողություն սիրո մեջ: Այսօրվա բազմաթիվ լավ իրադարձություններ հաճելի շարունակություն են խոստանում:

Այծեղջյուր

Այսօր աստղերն օգնության ձեռք են մեկնում ճգնաժամի մեջ կամ ինչ-որ հետաքրքիր խաղի գործընթացում գտնվող Այծեղջյուրներին: Մնացած Այծեղջյուրներին, հատկապես ինքնահավան և ազարտ, խորհուրդ չի տրվում շտապել և կրակի հետ խաղալ: Ինքնաբերական գործողությունները կարճաժամկետ դրական արդյունք կտան, սակայն խնդիրներ են խոստանում հեռանկարում: Բոլոր ձեզ հետաքրքրող ոլորտներում ավելի լավ է խուսափել էքսպրոմտից և մի փոքր էլ սպասել:

Ջրհոս

Ջրհոսներին օգտակար կլինի գտնվել ստեղծագործական, կենսահաստատ մթնոլորտում` վառ, հրապուրիչ մարդու հետ: Լավ օր է ամուսինների, սիրահարների համար: Չարժե բաց թողնել հնարավորությունը, եթե ցանկանում եք ինչ-որ մեկին հետաքրքրել ձեր ծրագրերով, նվաճումներով, անձնական արժանիքներով: Ավելի լավ է չմերժել հանդիպման, երկխոսության, հաշտության առաջարկը. շուտով պայմանները կփոխվեն և կարող են այնքան էլ ներդաշնակ չլինել դրանց համար:

Ձկներ

Ձկներին այս օրը կարող է պարգևել հուզմունք, ինչ-որ հաճելի բանի կանխավայելում: Հնարավոր է հաջողությամբ ազատվեք մի շարք հոգսերից, ավարտեք աշխատանքի հերթական փուլը: Օրվա թերությունը կարող է լինել օբյեկտիվության բացակայությունը. ժամանակավոր հաջողությունը ձեզ կարող է մշտական թվալ, իսկ մոտալուտ իրադարձությունները կարող եք միմիայն դրական երանգներով ընկալել: Արժե ամեն ինչին ավելի սթափ նայել. դժվարությունները դեռ չեն ավարտվել:
 

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank