Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է համակարգային բարեփոխումները

SOCIETY

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը օգոստոսի 2-ին մարզային այցերի շրջանակներում այցելեց  ՀՀ Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ Ա. Մուսայանը, Ֆ. Բաշոյանը,  վերահսկողության վարչության պետ  Ա. Բիձյանը և Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ հավաստիացրեց, որ մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ, նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ առկա խնդիրներին և կանոնակարգել համայնքների հետ իրականացվող հետագա աշխատանքները՝ քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր մակարդակով ապահովելու ուղղությամբ: Խորհրդակցության հիմնական նպատակն էր աշխատանքային կարգով վեր հանել տարիների ընթացքում համայնքներում առկախ մնացած խնդիրները, համապարփակ և ամբողջական լուծում տալու նպատակով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվել են կադաստրի համակարգում 2014 թվականից ի վեր՝  նպաստելով  համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը մասնավորապես անդրադարձավ «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրմանը, որն հնարավորություն կտա համակարգն համալրել որակյալ կադրերով:

Կոմիտեի նախագահը հորդորեց ներկաներին անկեղծ և անմիջական լինել և բարձրաձայնել իրենց հուզող բոլոր հարցերը:

Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում տեղ գտած սխալների համադրումների  արդյունքում առաջացած անճշտությունների ուղղման խնդիրներին:

Կոմիտեի նախագահը և համակարգի մյուս ներկայացուցիչները հանգամանորեն պատասխանեցին  մարզի համայնքների ղեկավարների կողմից բարձրացվող հարցերին, պարզաբանումներ ներկայացրեցին կադաստրային բնագավառի օրենսդրության, կատարվող բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Կոմիտեի նախագահը վստահեցրերց, որ ստեղծվելու է աշխատանքային հանձնաժողով` տարիներ շարունակ կուտակված խնդիրներմ ուսումնասիրելու և հանգուցալուծելու նպատակով, միաժամանակ հորդորելով համայնքների ղեկավարներին ակտիվություն և հետևողականություն դրսևորել բարձրացրած խնդիրների շուրջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև օրակարգային այլ հարցեր:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանն ընդգծեց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների շրջանակում նախատեսվող գործընթացների կազմակերպման ասպարեզում համայնքների ղեկավարներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը և կարևորեց նաև նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները  ակտիվ աշխատանքի և սերտ համագործակցության  արդյունքում կստանան իրենց լու ծումը:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Գեղարքունիքի մարզպետի միջև ձեռք բերվեց  նաև հետագա արդյունավետ համագործակցություն ապահովելու համաձայնություն:

 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation