Հարավային Սուդանում աճում է խոլերայի զոհերի թիվը. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՀարավային Սուդանում խոլերայի բռնկման զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թվաքանակը մոտենում է 600-իg: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հուլիսի վերջի դրությամբ Հարավային Սուդանում խոլերայի բռնկումը 21 մարդու մահվան պատճառ է դարձել: Հաղորդումներ են ստացվել հիվանդանալու 586 դեպքերի մասին: Միջին հաշվով ամեն օր հիվանդանոցներն ընդունում են 35 մարդ»,- ասել է նա:
Հարավային Սուդանում խոլերայի բռնկման մասին հուլիսի վերջին առաջինը հայտնել է7 «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը: Նրա տվյալներով՝ միայն երկրի մայրաքաղաք Ջուբայում վարակվել է ավելի քան 300 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



