Ռուսական բանակի սպառազինության մեջ լազերային զենք է ներառվել
SOCIETYԼազերային զենքի առանձին նմուշներ արդեն ներառվել են ռուսական բանակի սպառազինության մեջ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը:
Ելույթ ունենալով Ռուսական դաշնային միջուկային կենտրոնի՝ Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ Բորիսովը նշել է, որ ներկայումս իրականություն է դարձել ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված զինատեսակը:
«Դա ոչ էկզոտիկա է, ոչ փորձարարական, ոչ փորձնական նմուշներ. Մենք արդեն սպառազինություն ենք ընդունել լազերային զենքի առանձին նմուշներ»,- ասել է Բորիսովը:
Ֆիզիկական նոր սկզբունքների հիմքով զենքի ստեղծումը հիմնված է ֆիզիկական պրոցեսների եւ երեւույթների վրա, որը նախկինում չի օգտագործվել սովորական զինատեսակներում (սառը, հրազեն) կամ զանգվածային խոցման զինատեսակներում (միջուկային, քիմիական, բակտերիոլոգիական):
Գործողության սկզբունքից կախված կան հետեւյալ տեսակները՝ լազերային, ռադիոհաճախականության, կինետիկական եւ այլ զինատեսակներ:
Նախկինում Բորիսովը հայտնել է, որ ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված զինատեսակը զգալիորեն կորոշի Ռուսաստանի Զինուժի դեմքը՝ մինչեւ 2025 թվականը սպառազինության պետական նոր ծրագրի շրջանակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



