Էլեկտրատեխնիկան և ռադիոէլեկտրոնիկան ԵՏՄ տարածքում կդառնան առավել անվտանգ
SOCIETYԵվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրանքում վտանգավոր նյութերի կիրառման սահմանափակումների» մասին
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագիծը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, այն միության տարածքում հաստատում է միասնական պարտավորություններ, մասնավորապես, նշյալ սարքավորումներում չպետք է օգտագործվի կապար, սնդիկ, կադմիում, կիսաբրոմացված դիֆենիլներ:
Փաստաթուղթն ուղղված է մարդու կյանքի և շրջակա միջավայրի պահպանությանը:
Ըստ հաղորդագրության` նշյալ կանոնակարգերը համապատասխանեցված են միջազգային պրակտիկային, այդ թվում` Եվրոպական միության ստանդարտներին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



