Հռոմի պապը հատուկ հանձնաժողով Է ստեղծում կանանց սարկավագներ ձեռնադրվելու հարցը քննելու համար
SOCIETY Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել Է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք Է որոշի՝ կանայք կարող են արդյոք դառնալ կաթոլիկ եկեղեցու սարկավագներ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հանձնաժողովը, որում ընդգրկվել են յոթ տղամարդ ու վեց կին, մտադիր է ուսումնասիրել կանանց դերը կաթոլիկ եկեղեցու ստեղծման գործումª սկսած նրա գոյության առաջին տարիներից:
Կանանց ներգրավման կողմնակիցները հայտարարում են, որ այդ քայլը կընդլայնի կանանց ներկայացուցչությունն ու ազդեցությունը կաթոլիկ եկեղեցում, որն այսօրվա դրությամբ աննշան է:
Մայիսին Ֆրանցիսկոս պապը կանանց վանական միաբանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է հատուկ հանձնախումբ ստեղծել, քանի որ «եկեղեցու համար օգտակար կլիներ պարզել այդ հարցը»:
Կաթոլիկ եկեղեցում սարկավագները կարող են քարոզներ կարդալ, դասավանդել, ինչպես նաեւ մասնակցել առանձին ծիսակատարությունների, օրինակ՝ հուղարկավորությունների կամ պսակադրությունների:
Ներկայում կաթոլիկ բոլոր սարկավագները տղամարդիկ են: Ի տարբերություն քահանաների՝ նրանց թույլատրվում Է ամուսնանալ եւ ընտանիք կազմել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



