Ուտիճի կաթը կարող է լինել նոր գերսնունդը
LIFEԻ՞նչն է ավելի սննդարար, քան կովի կաթը կամ ավելի օգտակար, քան կաղամբը: Պարզվում է՝ դա ուտիճի կաթն է:
Իհարկե, սա չի վերաբերում բոլոր ուտիճներին, այլ միայն այն տեսակին, որոնք ծնում են երիտասարդ Diplooptera punctata տեսակին:
Հնդկաստանում ցողունային բջիջների կենսաբանության և ռեգեներատիվ բժշկության գիտնականները ուտիճի աղիքների միջին շերտից հեռացրել են պրոտեինների բյուրեղները: Պարզվել է, որ այդ պրոտեինները երեք անգամ ավելի շատ էներգիա են պարունակում, քան կովի կաթը: Ըստ Սանչարի Բեներջիի՝ այդ բյուրեղներն ունեն պատրաստի սննդի բոլոր բաղադրիչները՝ պրոտեիններ, ճարպեր և շաքար: Իսկ եթե ավելի ուշադիր ուսումնասիրել, ապա կարելի է գտնել բոլոր անփոխարինելի ամինաթթուները:
Այս նոր բացահայտումը չի օգնի նիհարել ցանկացող մարդկանց, քանի որ այն սննդարար է և շատ կալորիաներ է պարունակում:
Ի՞նչ եք կարծում՝ դուք կփորձեի՞ք այս կաթը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



