Ամերիկացիների գրեթե 60 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն անբարյացակամ Է ԱՄՆ-ի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԱմերիկացիների գրեթե 60 տոկոսն այն կարծիքին Է, որ Ռուսաստանն անբարյացակամ է ԱՄՆ-ի նկատմամբ կամ Միացյալ Նահանգների «թշնամին է»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որը CNN հեռուստաընկերությունն անցկացրել Է ORC հետազոտական ծառայության հետ համատեղ:
Այսպես, հազարից ավելի հարցվածների միայն 8 տոկոսն Է հայտարարել, որ Ռուսաստանը համարում Է ԱՄՆ-ի դաշնակիցը, 31 տոկոսը Ռուսաստանը համարում Է բարեկամ երկիր, 37 տոկոսը` ոչ բարեկամ, իսկ 31 տոկոսը ի դեմս Ռուսաստանի տեսնում Է Միացյալ Նահանգների «թշնամուն»:
Այս թվերը տարբերվում են 2011 եւ 2014 թվականներին անցկացված հարցումների արդյունքներից: 2011 թվականին Ռուսաստանն ԱՄՆ-ի «թշնամի» էր համարում Միացյալ Նահանգների բնակիչների 9 տոկոսը, իսկ 16 տոկոսը նրան ընկալում էր որպես դաշնակից: 2014 թվականին այն կարծիքը, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի «թշնամին» է, պաշտպանում Էր ամերիկացիների 25 տոկոսը, միայն 6 տոկոսն Էր նրան դաշնակից համարում:
Մասնակիցներին նաեւ հարց էր տրվել, թե արդյոք նրանք այն կարծիքին են, որ Ռուսաստանը փորձում է ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ելքի վրա: Գրեթե կեսը` հարցման մասնակիցների 48 տոկոսը, պատասխանել Է` «այո», «ոչ» Է պատասխանել հարցվածների 44 տոկոսը:
Հարցումը հուլիսի 29-31-ին անցկացվել Է հեռախոսով, դրան մասնակցել Է 1003 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 3 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



