Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին փակել իր երկրի տարածքը փախստականների համար
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը չեղյալ համարել փախստականներին իր երկրի տարածք ընդունելու մասին համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չճանաչի Թուրքիայի քաղաքացիների` առանց վիզայի Եվրամիության տարածքում ճամփորդելու իրավունքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իտալական RAI հեռուստաընկերության եթերում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ եթե ԵՄ-ն չընդունի վիզային ռեժիմի ազատականացումը, ապա Թուրքիան կարող է փախստականներին և ներգաղթյալներին այլևս թույլ չտալ մուտք գործել իր տարածք: «Նա ճիշտ բան է ասել: Փախստականներին հետ ուղարկելու պայմանը վիզային ռեժիմի ազատականացումն էր: Եթե վիզայի ազատականացում չլինի, Թուրքիան կդադարեցնի փախստականների հետ ընդունումը»,- հայտարարել է Էրդողանը:



