Yerevan, 01.October.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս հրապուրել տղային և գրավել նրա սիրտը

LIFE

Տղային հրապուրելու արվեստը շատ աղջիկներին բավականին բարդ գործ է թվում, բայց իրականում դա այդքան էլ բարդ չէ:
Այջիկներին դուր են գալիս առողջ և ուժեղ տղաները: Այդ տղաների մոտ տեստոստերոն հորմոնի քանակը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչի շնորհիվ նրանք ավելի տղամարդկային ու ուժեղ տեսք են ունենում:

 

Այդ պատճառով աղջիկները նրանց մեջ տեսնում են իրենց համար քաջ պաշտպան և լավ հայր իրենց հետագա սերունդների համար:
Հասկանալու համար, թե տղաներն աղջիկներով ինչպես են հրապուրվում, հարկավոր է ավելի շատ խորանալ հրապուրանքի տեսության մեջ, բայց տղաների տեսանկյունից:

 

Սեքսուալ հրապուրանք

Տղան կարող է հավանել աղջկան տարբեր պատճառներով, բայց երբ խոսքը առաջին հայացքից սեքսուալ կամ ֆիզիկական առումով հրապուրվելու մասին է, ամենակարևոր դերը խաղում են աղջկա արտաքին տեսքն ու նրա պահվածքը: Հրապուրանքն ու սերը, թերևս, տարբեր բաներ են: Չնայած դրան, նախքան սիրելը կամ սիրահարվելը հարկավոր է հրապուրել տղային ֆիզիկական առումով: Դրանից հետո տղայի մոտ սիրահարվելու գործընթացը բավականին կարագանա:

 

Ինչպես է տղան ընկալում աղջկա մարմինը

Ինչպես հասկացանք, ֆիզիկական հրապուրանքը մեծ դեր է խաղում տղային գրավելու այդքան ցանկալի գործում: Ընդամենը հարկավոր է հասկանալ, թե տղայի գլխում ինչ է կատարվում, երբ նա առաջին անգամ քեզ տեսնում է ու սկսում ուսումնասիրել:
Երբ տղան տեսնում է աղջկա մարմնի կառուցվածքը, նա ենթագիտակցաբար տեսնում է ավելին, քան կուրծքը կամ հետույքը: Ճիշտ տեղերում գտնվող քո կլորությունները տղային հուշում են, որ դու արդեն հասունացել ես, այլևս երեխա չես ու առողջ ես, քանի որ քո մարմինը ունակ է զարգացնել այդքան գեղեցիկ քո մարմնի կլորությունները` սպառելով օրգանիզմի էներգիան: Տղան մտածում է, որ դու հրապուրիչ ես, իսկ նրա ենթագիտակցությունը քեզ համարում է այն պոտենցիալ կինը, որ օրերից մի օր կարող է իր երեխայի մայրը դառնալ:

Տեստոստերոն հորմոնն ու տղայի սեքսուալ նախընտրությունը

Բոլոր տղաներն իրենց սեռական օրգաններում արտադրում են տեստոստերոն հորմոնը, որը սեքսուալ հորմոն է: Իսկ աղջիկներն արտադրում են այդ հորմոնի չափազանց քիչ քանակություն իրենց ձվարաններում: Որքան շատ է տղան արտադրում տեստոստերոն, այնքան ավելի շատ տղամարդկային տեսք է ունենում նա և աղջիկների կողմից ավելի սեքսուալ է ընկալվում: Նրա դիմագծերն ավելի առնական են լինում, նրա ծնոտն ավելի լայն, իսկ ձայնն ավելի բամբ: Այդպիսի տղաներն ավելի արագ են հրապուրվում այն աղջիկներով, որոնք նուրբ են, կանացի, թիթիզ, աղջկական հակումներով:
Մյուս կողմից, տղաների այն փոքրամասնությունը, որոնք նորմայից քիչ են արտադրում տեստոստերոն հորմոնը, ավելի շուտ հրապուրվում են այնպիսի աղջիկներով, որոնք ավելի քիչ են կանացի, ու հարաբերություններում գերիշխող են:
Այսպիսով, եթե դու փորձում ես գրավել իրական տղամարդ տղայի ուշադրությունը, նա կհրապուրվի քեզնով, եթե դու ցուցաբերես ավելի կանացի, աղջկական, նուրբ ու թիթիզ պահվածք:

Ինչու՞ են տղաները սիրում նուրբ ու թիթիզիկ աղջիկների

Մարդկության մեջ տղաները միշտ եղել են առավել ագրեսիվ սեռի ներկայացուցիչները: Սովորաբար նրանք են միշտ փորձում սպառնալի տեսք ունենալ, հատկապես երբ նրանք ինչ-որ վիճաբանության մեջ են կամ հանդիպում են մեկին, ով իրենց համար սպառնալիք է ներկայացնում:
Բայց նուրբն ու թիթիզը փոխում է ամեն ինչ: Երբ աղջիկն իրեն նուրբ ու քնքուշ է պահում, տղայի մեջ արթնանում է աղջկան պաշտպանելու անհագ կարիք: Դա նրան ստիպում է իրեն ավելի առնական զգալ, իսկ այդ զգացումը յուրաքանչյուր տղա սիրում է: Նա անընդհատ այդ աղջկա կողքին լինելու կարիք է զգում և ենթագիտակցաբար փորձում է անել ամեն ինչ, որպեսզի այդ աղջիկն իր կողքին իրեն զգա պաշտպանված, տաքուկ ու սիրված: Տղան կորցնում է իր ագրեսիվ պահվածքը, նրա ձայնը դառնում է ավելի նուրբ: Եվ շուտով տղան սկսում է հասկանալ, որ շատ է հավանում այդ աղջկան:

Ինչպես բնական կերպով կանացի լինել

Որոշ աղջիկների մոտ կանացիությունն ի ծնե է, բայց դա մի արվեստ է, որն արժե սովորել: Տղաներին հրապուրելու համար ընդամենը հարկավոր է ցուցադրել քո կանացի կողմերը նրանց հետ խոսելիս: Իսկ հիմա դու արդեն կհասկանաս, թե ինչ ի նկատի ունեմ:

Եթե դու ժամադրվել ես մի տղայի հետ ու ուզում ես կանացի ու քնքուշ լինել, ահա մի քանի հուշում, որ կարող ես օգտագործել.

#1 Հագնվիր ավելի նուրբ գույների մեջ, օրինակ դեղձագույն, բաց վարդագույն, մարմնագույն: Այդ գույները քո մաշկի գույնին հաճելի առողջ փայլ կփոխանցեն, որ քո տեսքը կդարձնի ջերմ ու դուրեկան:

#2 Ավելի հաճախ ժպտա: Ժպիտը քեզ կտա հաճելի ու բարյացակամ տեսք:

#3 Նրբորեն տար մատներդ մազերիդ միջով: Ցանկացած տղա սիրում է դա:

#4 Թեթևակի կախիր գլուխդ, երբ ամոթից կարմրել ես կամ ժպտում ես, իսկ հետո նայիր նրան գլուխդ կախած ժամանակ թարթիչներիդ տակից:

Այս չորս հուշումները կարող է տարօրինակ թվան թիթիզություն չսիրող աղջիկներին, բայց հավատա, դա քո ժամադրության ընթացքում կախարդանքներ կգործի:

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank