Google-ը պոտենցիալ ջիհադականներին կհարկադրի հակաահաբեկչական մուլտեր դիտել
INTERNATIONAL NEWSAlphabet Inc. ընկերությունը, որին պատկանում Է Google-ը, Facebook-ի եւ Twitter-ի հետ համատեղ գործարկել Է նախագիծ, որն ուղղված Է ծայրահեղականության քարոզչության դեմ: Փորձի շրջանակներում այն օգտատերերին, որոնք իրենց գրառումներում կամ որոնողական հարցումներում կհիշատակեն «շարիաթ» եւ «մոջահեդ» բառերը, ցույց կտան հատուկ անիմացված տեսահոլովակների ջիհադականության քննադատությամբ: Այս մասին հայտնել Է The Wall Street Journal-ը:
Ընդամենն ստեղծվել Է մի քանի նման տեսագրություն: Տեսահոլովակները կհայտնվեն Facebook-ի նորությունների ժապավենում: Ինտերնետ-հսկաները մտադիր են պարզել, թե հատկապես որ տեսահոլովակն ավելի արդյունավետ կլինի արմատականության քարոզչության դեմ պայքարում : Դա կորոշվի դիտումների թվով եւ մեկնաբանությունների բնույթով: Դրանից հետո հաղթող տեսահոլովակը կսկսեն ավելի ակտիվորեն տարածել սոցցանցում:



