Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


Պարուհի Լյուդմիլան՝ հայրենիքի, պարերի, սիրո, հեռուստասերիալում նկարահանվելու, միջազգային մրցույթներում ՀՀ հիմնը հնչեցնելու մասին

INTERVIEW

Իմ զրուցակիցն է Մոսկվայում գործող ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթի ղեկավար, պարուհի, գեղեցկուհի, մի շարք միջազգային մրցույթների հաղթող Լյուդմիլա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Լյուդմիլա, դու այսօր հայրենիքում ես ՛՛Իմ Հայաստան՛՛ փառատոնի շրջանակներում:  

Ես ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Ցավալի է, որ  այս օրերին խաղաղ չէր երկիրս ու ես անընդհատ աղոթում էի, որ  ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա, որ հայի արյուն չթափվի:

Ինչպիսի զգացողություններ ես ապրում

Երջանիկ եմ, որ  հիմա գտնվում եմ Հայաստանում՝ իմ հայրենիքում և  հնարավորություն ունեմ իմ արվեստը ցույց տալու իմ ազգին, քանզի համոզված եմ, որ բարձր գնահատական կարող ենք ստանալ այստեղ՝   մեր հայենիքում, որովհետև այստեղի հանդիսատեսը ավելի խիստ է քան դրսում, որովհետև այստեղի հանդիսատեսն ավելի լավ է հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում հայ ազգայի մշակույթը:

 Հետաքրքիր է Լյուդմիլա, այստեղի արվեստագետները երազում են, փորձում են ճանաչում ստանալ դրսերում, թեկուզ հենց Մոսկվայում: Իսկ դու Մոսկվայում կայացած, հայտնի պարուհի ես, բայց ուզում ես  գնահատականի արժանանաս հենց   Հայաստանում: Մի քիչ կպատմե՞ս Մոսկվայում ինչ գործունեություն ես ծավալում

Ես այնտեղ ունեմ պարի ստուդիա՝ ՛՛Կիլիկիա՛՛ պարային համույթով: Մեր համույթը մշտապես շարժման մեջ է: Մենք շատ  համերգների ենք մասնակցում,  միաժամանակ մասնակից ենք լինում գրեթե բոլոր հայտնի հայ աստղերի համերգային համարներին, ովքեր Մոսկվա են գալիս համերգներով:

Ես գիտեմ, որ դու երեք օր շարունակ մասնակցություն ես ունեցել Ձախ Հարութի՝ Մոսկվայում տեղի ունեցած,  համերգներին :

Այո, սիրված երգչի մենահամերգը տեղի է ունեցել Կրեմլի դահլիճում և երեք օր  անշլագ է ապահովել: Այդ օրերն նրա միակ պարուհին ես եմ եղել:

 

Է՞լ որ  հայա երգիչների համերգներին ես մասնակցել որպես պարուհի

Շատերի. Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Արամեի, Սիլվա Հակոբյանի , այսինքն գրեթե բոլոր հայ երգիչ-երգչուհիների հետ մասնակցել ենք տարբեր մեծ համերգների, ինչի համար շնորհակալ եմ իմ կոլեգաներին: Բայց մի բան միանշանակ է: Որքան էլ ճանաչում ձեռք բերես դրսերում, միևնույնն է մենք հայ ենք, իսկ հայասիրությունը սկսվում է հայրենիքից, ուստի հենց իմ հայրենիքում եմ ուզում ծավալել իմ գործունեության մի մասը:

Լյուդմիլա, կարո՞ղ է գալ մի օր, որ դու որոշես մնալ, ապրել ու ստեղծագործել Հայաստանում:

Շատ կուզենայի այստեղ ևս շատ ծավալուն կերպով սկսել իմ գործունեությունը, բայց և հասկանում եմ, որ ՛՛Կիլիկիան՛՛ ոչ միան աստեղ է պետք, այլ նաև իր հայ ազգին, հայ համայնքին դրսում: Որովհետև դրսում ապրող հայ երեխաները, իսկապես կարիք ունեն հայ արվեստի ճանաչման, պահպանման: Հայ ազգագրական պարը դրսում.  այնտեղ երեխաներն ու նրանց ծնողները մեծ կարոտով ու սիրով են այն ընդունում և  ես իմ ուժերի ներածի չափով փորձում եմ լինել օգտակար:

Իսկ ինչու՞ հենց ազգագրական պար: Կարծում եմ այն այդքան էլ ցավոք, բայց եկամտաբեր չէ, ապա՛՛ինչաբեր է՛՛:

Ճիշտ եք ասում, ես այն չեմ ընտրել որպես եկամտի աղբյուր, այլ ընտրել եմ իմ հոգու կանչով: Դեռ 5 տարեկանից եմ սկսել պարել հայկական ժողովրդական պարեր: Ճիշտ է, ես հնարավորություն ունեի պարելու, զբաղվելու տարբեր ազգերի պարերով, շատ մոդեռն, ժամանակակից, բայց   ընտրեցի այն, ինչն ավելի մոտ է իմ սրտին ու հոգուն՝ հայկական պարը: Իմ ընտրության մեջ փոքր չէ նաև ընտանիքիս դերը: Մենք արմատներով մշեցի ենք և հայրենիքի սերը, կարոտը արյան մեջ փոխանցվում է սերնդե-սերունդ: Դա գիտակցված ընտրություն է, քանզի հայն ունի  դարերից եկող հայկական պարի պատմություն և պարտավոր ենք այն փոխանցել նոր սերունդներին: Դրսում շատ մեծ է ձուլման վտանգը: Իսկ երբ  հայ փոքրիկները գալիս են ստուդիա և հայկական պար սովորելուն զուգընթաց նաև սովորում են հայոց պատմություն, հայ պարի պատմություն, շորերի պատմություն և այլն,  արդեն մի քանի ամիս անց նրանք շատ բան են իմանում իրենց ազգի մասին:

Լյուդմիլա, քանի որ դու փոքր տարիքից ես պարում, բնականաար ունես բազմաթիվ պատվորգեր , մեդալներ: Սակայն կա՞ն անպիսիք , որոնք քո համար շատ կարևոր են:

-Այո կան և դրանք  մի քանիսն են. 2014-ին Մոսկվայում կայացավ համաշխարհային պարային օլիմպիադա, որտեղ հենց այդ թվականից սկսած սկսեցի ներկայացնել Հայաստանը:  Մասնակցեցի  սոլո նոմինացիայով՝Սայաթ Նովա պար: Ժյուրին միջազգային էր, գլխավորը՝ ՛՛բրոդվեյ՛՛ մյուզիկլի նախկին ռեժիսորը: Մասնակցում էր 64 երկիր: Պետք է նշեմ, որ շատ երկար պատմություն ունի այդ օլիմպիդան, սակայն հենց 2014 թվականին առաջին անգամ Հայաստանը գրավեց 1-ին պատվավոր տեղը: Դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն եմ համարում, որ Հայաստանի հիմնը իմ միջոցով հնչեց աշխարհով մեկ:

Հաջորդը ՛՛Եվրոպայի պարային չեմպիոնատ՛՛-ն է, որին մասնակցում էի ՛՛ժողովրդկան պարեր ՛՛ նոմինացիայում և կրկին գրավեցի 1-ին հորիզոնականը՝ կրկին ներկայացնելով Հայաստանը:

՛՛Աշխարհի գավաթ՛՛, որին մասնակցել եմ ՛՛դուետ՛՛ նոմինացիայում Վահագն Թադևոսյան պարողի հոտ, ով նույնպես շատ հատնի ու սիրված է Ռուսաստանում: Այդ անգամ ներկայացրեցինք Ռուսաստանը և կրկին առաջին տեղ գրավեցինք: ՛՛Ռուսաստանի գավաթ՛՛,՛՛Մոսկվայի գավաթ՛՛ և էլի մի շարք փառատոններ ու մրցույթներ, որոնք երևի չթվարկեմ՝ շատ չծավալվելու համար:

Լյուդմիլալսել եմոր հայկական հեռուստալիքներից մեկը քեզ հրավիրել է հեռուստասերիալումնկարահանվելուդա ճի՞շտ է:

Այո, եղել է հրավեր, բայց ես մերժեցի, որովհետև իմ ֆորմատը չէր, իսկ եթե լինի իմ ֆորմատը՝ կարծում եմ կմասնակցեմ:

Հնարավո՞ր է , որ գեղեցկուհի Լյուդմիլան իր երկրորդ կեսին հենց Հայաստանում գտնի:

Իհարկե կարող է: Ես միշտ հավատում եմ, որ աստղերը վերևից են ուղարկում, մատնանշում այն մարդուն, ով պետք է լինի քո կողքին: ՈՒստի  եթե նա իմ հայրենիքում է ապրում, ուրեմն մեծ սիրով կլինեմ նրա կողքին:

Այսինքն դու պատրա՞ստ ես հանուն սիրո թողնել ամեն ինչ….

Եթե լինի այնպիսի մարդ հանուն ում սիրո ես կարող եմ թողնել իմ ամեն ինչը, գալ հայրենիք, ստեղծել ամուր ընտանիք՝ ես պատրաստ եմ: Բայց մի պայմանով՝ պարելը երբեք չեմ թողնի /ծիծաղում է/:

Կպարեք միասին

Կամ էլ կպարենք միասին….

Զրուցեց Արփի ՎԱՆՅԱՆԸ

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.