Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի «Շահդենիզ» գազային նախագծում 4 հազար մարդ կկորցնի աշխատանքը

INTERNATIONAL NEWS

 Ադրբեջանի տնտեսության մեջ ստեղծված ներկայիս ծանր վիճակն ավելի է վատացել բազմաթիվ հատվածներում կրճատումների եւ մարդկանց զանգվածաբար աշխատանքից ազատումների պատճառով: Դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքի ամեն օր արժեզրկումը բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների կանգնեցրել է փակվելու առաջ: Մասնավոր հատվածը ճգնաժամի մեջ է, իսկ պետական հատվածում իրավիճակը օրեցօր վատանում է:

Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:

Նշվում է, որ Ադրբեջանի նավթային հատվածում խոշոր նավթային նախագծերում իրավիճակը խիստ վատացել է: Սեպտեմբերին աշխատատեղերի եւս մեկ մեծ կրճատում է սպասվում «Շահդենիզ-2» գազային խոշորագույն նախագծում, որի իրագործումից արդյունահանվող գազը Ադրբեջանը մտադիր է արտահանել Թուրքիա եւ Եվրոպա: Այդ նախագծի շրջանակում 7 հազար աշխատակիցներից 4 հազարը կկրճատվեն:

Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանությանկոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն թերթին հայտնել է, որ անթույլատրելի են նման խոշոր չափի կրճատումները:

«Չի կարելի թույլ տալ, որ պետական կարգավիճակ ունեցող ընկերությունում 4 հազար աշխատող կրճատեն», -ասել է նա:

Թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կողմից արդյունահանվել է 512 հազար խմ գազ, ինչը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,3 տոկոսով ցածր է:

Ըստ թերթի` այս տարվա մայիսի համեմատ, SOCAR-ը հունիսին 4,4 տոկոսով պակաս գազ է արդյունահանել:

Թերթը հայտնում է, որ 2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանում բոլոր գազ արդյունահանող ընկերությունների կողմից, անցյալ տարվա նույն ժամանակաշարջանի համեմատ, 1,8 տոկոսով պակաս գազ է արդյունահանվել:

Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում ասվում է, որ Հիմնադրամի եւ Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է:

«Այդ կրճատումը կապված է եղել ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա ցածր նավթային գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ներխուժում կատարելու հետ», -ասվում է զեկույցում:

Բաքվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ SOCAR-ի տնտեսական հարցերովփոխնախագահ Սուլեյման Գասըմովը հայտարարել է, որ ընկերության ներքին պարտքը կազմում է 1,095 մլրդ դոլար, իսկ կոնսոլիդացված պարտքը` 6,3 մլրդ դոլար, կամ մոտ 9,4 մլրդ մանաթ: SOCAR-ը հանդիսանում է Ադրբեջանի Նավթի հիմնադրամի եւ պետբյուջեի գլխավոր մատակարարը:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկար ժամանակ հսկայական միջոցներ քամուն տալուց հետո, այդ թվում` տարօրինակ լոբբիստական նախագծեր ու միջազգային մրցումների հովանավորում, SOCAR-ը փակել է իր գրասենյակները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում:

«Ազադլըգ» ռադիոկայանը հայտնել էր, որ SOCAR Trading Group-ը 250 մլն դոլար հերթական վարկը օրերս վերցրել է UniCredit Bank Austria բանկից: Վարկն ուղղված է ընկերության առեւտրային գործունեության պաշտպանությանը: Ադրբեջանի ընդդիմությունը SOCAR-ին խստորեն քննադատել է արտաքին փոխառությունների համար` հիշեցնելով, որ անցյալ տարի ընկերությունը 489 մլն դոլար վարկ է ստացել Gazprombank-ից, Ադրբեջանի միջազգային բանկից` 1 մլրդ 291 մլն դոլար, Կանադայից` 3,3 մլրդ դոլար, եւ պատրաստվում է 2 մլրդ դոլարի վարկ ստանալ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից ու Ասիական զարգացման բանկից, եւ եւս 1 մլրդ դոլար վարկ` Կորեայի Eximbank-ից:

Ադրբեջանի ընդդիմությունը համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում SOCAR-ի վերցրած վարկերը վճարելու է պետությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին ավելի վաղ հայտնել էր, որ SOCAR-ը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տվյալներով` «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են` ընթացիկ տարվա հինգ ամիսներին կազմելով 1,8 մլրդ դոլար:

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին` գերազանցելով 7,5 մլրդ դոլարը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference