Ռազմական հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիան 100 մլրդ դոլար է կորցրել
INTERNATIONAL NEWSՌազմական հեղաշրջման փորձի պատճառով թուրքական տնտեսությունը նվազագույնը 300 մլրդ թուրքական լիրա է կորցրել (մոտ 100 մլրդ դոլար):
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայիառեւտրի եւ մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆեքչին:
«Եթե մենք գնահատենք բոլոր այդ ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը եւ փլուզված շենքերը, ապա նախնական հաշվարկներով, դրանց արժեքը կկազմի նվազագույնը 300 մլրդ լիրա:
Բայց այդ թիվը կարող է մեծանալ, երբ մանրակրկիտ հաշվարկներ անցկացվեն: Օրինակ` շատ արտասահմանցիներ չեղարկել են իրենց այցերը մեր երկիր: Խռովարարները, ցավոք, Թուրքիայի համար երրորդ երկրի վարկ ստեղծեցին: Նրանք, ովքեր տանկեր տեսան փողոցներում եւ խորհրդարանի ռմբահարում, Թուրքիա չեն գա: Այդ բոլորը միջնաժամկետ հեռանկարում կմեծացնի կորուստները», -նշել է նա:
Թուրք նախարարի խոսքով` Թուրքիայի մոտ 1 մլն քաղաքացիներ ռազմական հեղաշրջման փորձի պատճառով չեղարկել են հյուրանոցներում իրենց ամրագրումները:



