Ռուսաստանը եւ Իրանը քննարկում են համատեղ զորավարժությունների հնրավորությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ Իրանը քննարկում են իրենց զինվորականների միջեւ փոխգործակցության խորացումը համատեղ զորավարժություններ անցկացնելու եւ դիտորդների փոխանակման ճանապարհով: Այդ մասին օվոստոսի 2-ին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում Է անցկացրել Իրանի պատվիրակության ղեկավարության հետ, որը ժամանել Էր՝ մասնակցելու 2016 թվականի Բանակային միջազգային խաղերին: Ամփոփելով դրա արդյունքները, Շոյգուն հայտնել Է Իրանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին:
«Պաշտոնապես կողմերը չեն հրապարակել բանակցությունների կոնկրետ արդյունքները, բայց իրադրությանը ծանոթ աղբյուրը «Իզվեստիա»-ին պատմել Է, որ առաջին հերթին քննարկվել են երկու երկրների զինվորականների փոխգործակցության բարելավման հարցերը համատեղ զորավարժություններ անցկացնելու եւ դիտորդների փոխանակման ճանապարհով»,- գրում Է հրատարակությունը:
Իր հերթին իրանցի գեներալ-մայոր Վալի Մադանին ասել Է, որ երկու երկրներն «անհրաժեշտ ներուժն ունեն ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար», նշում Է «Իզվեստիան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



