Կոսմետիկ պարագաները գեղեցիկ դասավորելու միջոցներ
LIFEՄենք չենք կարող մեր օրը պատկերացնել առանց կոսմետիկ պարագաների, սակայն հաճախ դժվարանում ենք այդ պարագաները գեղեցիկ դասավորած պահել:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր միջոցներ՝ ձեր կոսմետիկ միջոցները պահելու համար:
-
Փաստաթղթերի թափանցիկ պահարանը կարող է նաև կոսմետիկ պարագաների հրաշալի պահոց լինել:

-
Դանակ-պատառաքաղների պահոցը կամ մասերի բաժանած դարակները նույնպես նույնպես կարող են արդյունավետ լինել:

-
Կոշիկի տուփ
Փաթեթավորման գեղեցիկ թղթով փաթաթեք կոշիկի տուփը և այդտեղ կարող եք պահել ձեր մատնահարդարման պարագաները:
-
Ապակյա տարրաներ
Դիմահարդարման վրձինները կարող եք ուղղահայաց տեղադրել ապակյա տարրաների մեջ: Դրա համար պետք է ուղղակի տարրայի մեջ լցնել մանր ուլունքներ, սուրճի հատիկներ կամ էլ բրինձ: Այդպես ձեր վրձիններն ավելի ապահով կլինեն և շուտ կչորանան:
-
Գինու շշերի պահոցներ
Այստեղ կարող եք պահել ձեր վարսերի խնամքի պարագաները:
-
Սառցե խորանարդների տարրա
Սա կարող է աչքերի ստվերաներկերի հրաշալի պահոց լինել:
-
Տորթի ափսե
Տորթի նուրբ ափսեի վրա դնելով ձեր սիրելի օծանելիքը, շրթներկը և այլ նման պարագաները, դուք ձեր սենյակի այդ անկյունն ավելի գեղեցիկ կդարձնեք:
-
Ակնոցի տուփ

-
Ցնցուղի վարագույրի սեղմիչներ

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



