Հետաքրքիր փաստեր հայտնի աստղերի մասին
LIFEՀոլիվուդում դժվար է գաղտնիքներ պահել: Վաղ թե ուշ մեդիան բացահայտում է հայտնի աստղերի բոլոր գաղտնիքները: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր հայտնի աստղերի մասին, որոնց մասին դուք հավանաբար չէիք լսել:
-
Մեթյու ՄակՔոնահին այնքան շատ է սիրում ուտել և այնքան է ոգևորվում ուտելիս, որ երբեմն պետք է կանգ առնի, հանգստանա և հետո միայն շարունակի ուտել:

-
Թեյլոր Սվիֆթն առաջին աշխատանքը եղել է տոնածառի վրայից միջատներին քշելը:

-
Երգչուհի Քեշայի IQ-ն 140 է, իսկ մաթեմատիկայի թեստից նա ստացել է 1500 միավոր (առավելագույնը 1600 միավոր է):

-
Բրունո Մարսի իրական անունը Փիթեր Ջին Հերնանդես է:

-
Սառա Ջեսսիկա Փարքերը կախարդ համարվող և դրա համար դատապարտված մարդու ժառանգորդ է: Հետաքրքիրն այն է, որ հենց Սառան «Ֆոկուս Պոկուս» ֆիլմում կախարդի դեր է տարել:

-
One Direction խմբի մեներգիչ Հարրի Սթայլզը 2 լրացուցիչ պտուկներ ունի:

-
Դերասանուհի Հոլլի Բերրիին անվանակոչել են խանութի անունով:

-
Մադոննային հեռացրել են Dunkin Donuts-ից՝ հաճախորդի վրա ժելե թափելու համար:

-
Չենինգ Թաթումը նկարահանվել է Ռիկի Մարտինի «She Bangs» տեսահոլովակում՝ որպես պարող:

-
One Direction խմբի մենակատար Լիամ Փայնը գդալներից ֆոբիա ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



