Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Թոր Հեյերդալ» հետազոտական արշավախումբը համախմբել է հետազոտող պատանիների Հայաստանից եւ Ռուսաստանից

SOCIETY

Հայաստանում մեկնարկել է նորվեգացի ճանապարհորդ եւ գիտնական Թոր Հեյերդալի անունը կրող հետազոտական արշավախմբի արշավը` համախմբելով  11 պատանի հետազոտողների Հայաստանից եւ Ռուսաստանից: Ծրագրի նախաձեռնողը ծովային կենսաբան, Նորվեգիայի Կոն-Տիկի թանգարանի  հատուկ խորհրդական Թոր Հեյերդալ Կրտսերն է` նորվեգացի հայտնի գիտնականի որդին: Տասն օր տևող արշավի ընթացքում արշավախմբի անդամներն այցելելու են հյկական քաղաքներ, գյուղեր, թանգարաններ, հին վանքեր, ուսումնասիրելու են ռուսական եւ հայկական մշակույթը:  

Նորվեգացի ճանապարհորդ եւ գիտնական Թոր Հեյերդալի անունը կրող հետազոտական արշավախմբի անդամներին ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խոսքով` Հայաստանը լի է պատմամշակութային վայրերով, որոնք այնպայման պետք է տեսնել:

«Թեպետ Հայաստանը փոքր երկիր է, բայց այն հարուստ է պատմամշակութային վայրերով: Երեք տարի է, ինչ այստեղ եմ, սակայն ինքս չեմ հասցրել ամբողջությամբ այցելել այդ վայրերը:  Այստեղ շատ են հին եկեղեցիները, խաչքարերը, որոնց անպայման պետք է ծանոթանալ, սակայն երկրի ամենամեծ հարստությունն բացառիկ ժողովուրդն է, որը շատ դժվարությունների միջով է անցել. այն միշտ բաց է հաղորդակցման համար, ընկերասեր եւ հյուրընկալ»,-նշեց դեսպանը:

Ծրագրի հատուկ հյուր, Կոն-Տիկի թանգարանի նախկին գիտաշխատող Հալֆդեն Թանջենը, ով դասախոսություն է ունենալու նորվեգացի գիտնականի ուսումնասիրությունների եւ դրանց ազդեցության վերաբերյալ, ուրախ է, որ պատանիները հենց Հայաստանն են բացահայտելու:

«Մենք ուզում էինք ընտրել այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում են միասին աշխատել, ինչ-որ բան անել: Ես շատ եմ սիրել այս երկիրը, պատմությունը:  Սա նաեւ առաջին քրիստոնյա երկիրն է, եւ այս ճամբարի համար սա շատ լավ սկիզբ է, քանի որ մենք խոսելու ենք ամեն ինչից` կրոն, խոհանոց եւ այլն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

Ռուսական աշխարհագրական համայնքի Նովոսիբիրսկի մասնաճյուղի երիտասարդական բաժնի պատասխանատու Եկատերինա Վրոնսկայան տեղեկացրեց, որ հաջորդ տարի արշավը կազմակերպվելու է Նովոսիբիրսկում:

«Մեր նպատակն է ներգրավվել ակտիվ երիտասարդների տարբեր երկրներից, որպեսզի նրանք ստեղծեն այդ մշակութային, գիտական կամուրջները երկրների միջեւ, ծանոթանան պատմական արժեքներին, մշակութային առանձնահատկություններին: Նրանք կհասկանան, որ ամեն մի երկիր ունի իր ավանդույթներն ու արժեքները, որոնք  պետք է հարգվեն: Շատ կարեւոր է, որ այցելելու ենք նաեւ այնպիսի վայրեր, որտեղ ծնվել են հայ ժողովրդի մեծերը, այսինքն` պատանիները կճանաչեն նաեւ այս ազգի հայտնի դեմքերին` ավելի խորը ուսումնասիրելով հայ մշակույթը»- նշեց Եկատերինա Վրոնսկայան:

Արշավախմբում ներգրավված 12-16 տարեկան պատանիները խորը գիտելիքներ ունեն տարբեր առարկաներից` կենսաբանություն, պատմություն, բնապահպանություն  եւ այլն: Ալեքսանդր Վրոնսկին ուսումնասիրում է բնապահպանության ոլորտը եւ մշակում  է բնապահպանական մի ծրագիր:

«Ես կցանկանայի, որ չլինեին բնապահպանական աղետներ, եւ տարբեր երկրների մարդիկ միավորվելով ուղղորդեին իրենց ջանքերը բնության պահպանմանը»,-ընդգծեց Ալեքսանդրը:

Հարություն Ռեգանյանը Վաղարշապատից է, նա  տարիներ շարունակ ապրել է ԱՄՆ-ում,  սակայն վերադարձել է իր հայրենի քաղաք: Նա նույնպես հետաքրքրված է նորվեգացի  ճանապարհորդի ուսումնասիրություններով:

 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation