Կրեմլը կոչ է անում չչափազանցնել ՌԴ-ին ուղղված «Իսլամական պետության» սպառնալիքը
INTERNATIONAL NEWSԿրեմլը կոչ է անում չչափազանցնել Ռուսաստանին ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորվման սպառնալիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նման դիտարկումները հարիր են այն մարդկանց, որոնց «պոչը տրորում են»»,-ասել է Դմիտրի Պեսկովը:
Հուլիսի 31-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որում սպառնալիք է հնչում Ռուսաստանի հասցեին: Իսլամիստ ծայրահեղականները, մասնավորապես, կոչ են արել իրենց համակիրներին Մոսկվային ջիհադ հայտարարել: Տեսագրության իսկությունը դեռ չի հաստատվել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



