Վարորդը և ուղևորներն ինքնուրույն են դուրս եկել կողաշրջված ավտոմեքնայից
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 1-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի 34 MC 625 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ՝ 1993թ. ծնված Մ. Գ.-ն և 2015թ. ծնված Ա. Մ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...
5
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp



