Ջոան Ռոուլինգը չի շարունակի Հարի Փոթերի մասին մետենաշարը
INTERNATIONAL NEWSԲրիտանացի կին գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել Է, որ Հարի Փոթերի մասին պատմությունն ավարտված Է: Այս մասին նա հաղորդել Է Լոնդոնում «Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը» ներկայացման պրեմիերայի ժամանակ, գրել ԷEntertainment Weekly հրատարակությունը: Ինչպես հայտարարել Է Ռոուլինգը, Փոթերը «մեկնում Է շատ մեծ ճանապարհորդության այս երկու ներկայացումների ժամանակ, եւ ես կարծում եմ, որ սրանով մենք ավարտել ենք»:
Հարի Փոթերի մասին Harry Potter and the Cursed Child («Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը», մատենաշարի ութերորդ գիրք ) նոր գիրքը լույս Է տեսել բրիտանական ժամանակով հուլիսի 31-ի կեսգիշերին (Երեւանի ժամանակով 03:00-ին): Գրքում իրադարձությունները տեղի են ունենում օրիգինալ մատենաշարի ավատից հետո 19 տարի անց: Այժմ Հարին ամուսնացած Է Ջիննի՝ իր լավագույն ընկեր Ռոն Ուիզլիի քրոջ հետ: Պիեսի կենտրոնական հերոսը դարձել Է դեռահաս Ալբուս Սեվերուս Փոթերը՝ Հարիի երկրորդ որդին: Նրան Է բաժին ընկել ընտանեկան ժառանգության «ծանր բեռը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



