Քլինթոնն աննշան չափով Է առաջ Թրամփից «տատանվող նահանգներում». հարցախույզ
INTERNATIONAL NEWSԴեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնն աննշան չափով Է առաջ իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից այսպես կոչված «տատանվող նահանգներում». 43 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց: Այս մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ սեփական հարցման արդյունքներով, որը կատարվել Է Դեմոկրատական կուսակցության՝ վերջերս կայացած ազգային համա գումարից հետո:
«Տատանվող նահանգներում» Սպիտակ տան երկու հավակնորդներից ոչ մեկը չունի ընտրողների զգալի մեծամասնության պաշտպանությունն, ուստի համառ պայքար Է մղվում նրանց ձայների համար: Հեռուստաալիքի վարկածով՝ այդ նահանգները 11-ն են՝ Այովա, Վիրջինիա, Վիսկոնսին, Կոլորադո, Նեւադա, Նյու Հեմփշիր, Միչիգան, Օհայո, Փենսիլվանիա, Հյուսիային Կարոլինա եւ Ֆլորիդա:
Բոլոր ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության գծով նախկին առաջին տիկինը նույնպես աննշան չափով Է առաջ գործարարից՝ 43 տոկոս՝ 40 տոկոսի դիմաց, վկայում Է Morning Consult ընկերության հարցախույզը: Հետազոտությունը կատարվել Է նույնպես դեմոկրատների համագումարից հետո: Հարցմանը մասնակցել են գրեթե 2 հազար ամերիկացիներ: Ըստ որում սոցիոլոգները նշում են, որ ընտրազանգվածի 17 տոկոսը մինչ օրս չի որոշել, թե ում օգտին կքվեարկի նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



