«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել 4 ֆուտբոլիստի հետ
SPORTԵրևանի «Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել 4 ֆուտբոլիստի հետ: Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի լրատվության բաժնից, «Ալաշկերտ» են վերադարձել Միհրան Մանասյանն ու Բենիկ Հովհաննիսյանը: Բենիկ Հովհաննիսյանը վերադարձել է մեկ տարի «Արարատ»-ում անցկացնելուց հետո: «Ալաշկերտ»-ի հետ պայմանագիր կնքած մյուս երկու ֆուտբոլիստներն են Գագիկ Դաղբաշյանը և Դմիտրի Կորտավան:
Գագիկ Դաղբաշյանի վերջին ակումբը Սլովակիայի Ֆորտունա Լիգայի «Ռուժոմբերոկ»-ն էր: Իսկ 26-ամյա հարձակվող Դմիտրի Կորտավան մարզական կարիերան անցկացրել է Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի տարբեր ակումբներում: Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել Վլադիվոստոկի «Լուչ Էներգիա»-ում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



