Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ու Թուրքիայում զինված ապստամբությունները և Արցախյան հակամարտությունը. կապ կա՞ արդյոք

ANALYSIS

Հայաստանում հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շուրջ զարգացումները ստվերեցին արտաքին քաղաքական բավական ուշագրավ զարգացումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Թուրքական մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Թուրքիայի ղեկավարությունը մտադիր է Հայաստանի հետ հաշտեցման նոր գործընթաց սկսել և բացել սահմանները:

Այդ մասին տեղեկություն հրապարակեց թուրքական Hürriyet թերթը: Պարբերականի լրագրող, վերլուծաբան Ֆաթիհ Չեքիրգեն գրել է, որ Թուրքիայի իշխանությունները կրկին քննարկում են Հայաստանի հետ հաշտեցման գործընթացի վերսկսումը: Նրա խոսքով` հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն փորձել է պարզել Ադրբեջանի դիրքորոշումը թուրք-հայկական հաշտեցման և սահմանները բացելու վերաբերյալ: Լրագրողն անձամբ ուղեկցել էր Չուվուշօղլուին Բաքու: Նրա խոսքով` Թուրքիայի արտգործնախարարը, մեկնաբանելով Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը, նշել է. «Դուք կտեսնեք, թե մենք դեռ ինչեր կանենք խաղաղության համար: Շուտով դուք կլսեք շատ ավելի ուրախալի լուրեր»:

Չեքիրգեն փորձել է հստակեցնել, թե ինչ նկատի ունի արտգործնախարարը, սակայն Չավուշօղլուն չի մանրամասնել: «Միայն հիմա ես իմ ընկեր դիվանագետներից իմացա, որ իշխանությունները, որոնք փորձում են նվազեցնել թշնամիների և ավելացնել բարեկամների թիվը, ծրագրում են բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ ուղղությամբ առաջին քայլը ձեռնարկել է Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ընթացքում: Նախարարը ճշտել է, թե ինչպիսին կլինի Բաքվի արձագանքը, եթե Անկարան հաշտվի Հայաստանի հետ: Այդ հարցում արդեն կա դրական մթնոլորտ և կան այդ ուղղությամբ առաջ շարժվելու հիմքեր»,- գրել է Hürriyet թերթի վերլուծաբանը:

Հեղինակը նաև գրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների և հայ-թուրքական սահմանի բացման հարցը դիտարկվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում: «Սակայն այն ժամանակ, երբ Բաքվում Անկարան խորհրդակցություն էր անցկացնում Երևանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ, Թուրքիայի ներքին թշնամիները պատերազմ սկսեցին ժողովրդավարության դեմ»,- գրել է Չեքիրգեն` նկատի ունենալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Նրա խոսքով` հեղաշրջման փորձը, հավանաբար, ձեռնարկվել է` ի պատասխան Ռուսաստանի և մյուս հարևանների հետ հաշտվելու Թուրքիայի կառավարության ջանքերի:

Ավելի ուշ անձամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ մինչև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը Բաքվում քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Չավուշօղլուն միաժամանակ նշել է, որ խնդրի վերաբերյալ քննարկումներ Հայաստանի հետ չեն եղել, սակայն միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ ինքը թեմայի շուրջ զրուցել է հայ գործընկերների հետ: Չավուշօղլուն հավելել է, որ ԼՂ հակամարտությունում Անկարան աջակցում է Ադրբեջանին և կպաշտպանի խնդրի լուծման բոլոր տարբերակները, որ առաջ է քաշում Բաքուն: Ուշագրավ է, որ Չավուշօղլուն և Ադրբեջանի ղեկավարությունը միաբերան ասում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կա դրական տեղաշարժ և մթնոլորտ, այսինքն` կա ինչ-որ գործընթաց, որը շահեկան է նրանց, հետևաբար, շահեկան չէ Հայաստանին:

Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում Ադրբեջանի օկուպացված հողերի խնդրով շփումները ակտիվացել են: Այդ հարցի լուծման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց կողմից արվել են որոշ առաջարկներ, որոնց թվում կան այնպիսիները, որոնք շահեկան են Ադրբեջանին: Մենք հայտարարել ենք, որ կաջակցենք բոլոր առաջարկություններին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը»: Հարց է առաջանում, թե Ադրբեջանին շահեկան ի՞նչ առաջարկություններ են արել Ռուսաստանն ու Մինսկի խումբը:

Ուշադրության է արժանի մեկ այլ փաստ: Մինչև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար մեկնելու են Անկարա ու հանդիպելու են Թուրքիայի ղեկավարության հետ, սակայն հեղաշրջման փորձից հետո այդ հանդիպումը հետաձգվել է: Ստիպված ենք արձանագրել, որ Արցախյան հակամարտության շուրջ ծավալվել են բավական ակտիվ գործողություններ, որոնց անմիջականորեն ներգրավված է Թուրքիան` չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը բանակցային ձևաչափի մասնակից չէ:

Երբ Անկարայում և Բաքվում խոսում են ԼՂ խնդրի ադրբեջանամետ լուծման և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում տեղի են ունենում զինված ապստամբություններ, գրեթե միաժամանակ: Իհարկե, հեռու ենք դավադրությունների տեսություններին հագուրդ տալուց, սակայն ժամանակային առումով այդ գործընթացները համընկել են, ինչից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ակտիվ գործընթացն այս պահին կանգ է առել:

Կարող ենք արձանագրել, որ անկախ նրանից`ուզում ենք, թե ոչ, անկախ նրանից` Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, թե ոչ, այդ երկիրը փաստացի մասնակցում է ԼՂ հակամարտությանը` որպես անմիջական կողմ: Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ԼՂ խնդրի լուծումը կապում են հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ակնհայտ է նաև, որ առանց Անկարայի համաձայնության Բաքուն որևէ քայլ չի անում: Գուցե զուգադիպությամբ, իսկ գուցե նաև ոչ, փաստացի Արցախյան հակամարտության շուրջ զարգացումները առայժմ կասեցվել են: Հետագա գործընթացներից հետո միայն կարելի է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում և ինչ մարտահրավերների առջև է կանգնել Հայաստանը:

Տիգրան Խաչատրյան

Past.am, վերլուծաբան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy