Վթար Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին
SOCIETYՕգոստոսի 23-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ' բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի KO-189-LX պ/հ (վարորդ' 1971 թ. ծնված Վ. Գ.) և «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 07 ՕՕ 067 պ/հ (վարորդ' 1995 թ. ծնված Ժ. Կ.) ավտոմեքենաները և կողաշրջվել: «ԿամԱԶ» ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել մինչև վառելիքի արտահոսքի դադարելը: Տուժածներ չկան:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



