Բելգիայում փախստականը դանակահարել է հոգևորականի
INTERNATIONAL NEWSԲելգիական Լիմբուրգ նահանգում ապաստան խնդրողը դանակով վիրավորել է հոգևորականին՝ հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը։
Հաղորդվում է, որ կիրակի մի փախստական, որի ինքնությունը պարզված չէ, թակել է 65-ամյա քահանա Ժո Վանդերլեի տան դուռը և խնդրել նրան թույլ տալ լոգանք ընդունել. հոգևորականը չի կարողացել մերժել։
Լոգարանից դուրս գալիս փախստականը, ով ներկայացել է որպես հարևան Նիդերլանդներում ապաստան խնդրող, գումար է պահանջել հոգևորականից։ Մերժում ստանալով՝ փախստականը դանակի մի քանի հարված է հասցրել նրան, ինչից հետո թաքնվել է։
Լիմբուրգի դատախազությունը հետաքննություն է սկսել, ոստիկանությունն ականատեսներ է փնտրում։ Լանակեն քաղաքի բուրգոմիստր Մարիոն Քելենի խոսքով՝ «չնայած ուժեղ ցնցմանը՝ մենք պետք է ընդգծենք, որ հետաքննության այս փուլում այդ միջադեպը չի կարող կապված լինել ահաբեկչության հետ»։



