Էրդողանին սատարող ակցիան Քյոլնում 40 հազար մարդ է հավաքել
INTERNATIONAL NEWSԳերմանական Քյոլնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարող ցույցի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գերմանիայում, Ֆրանսիայում իրագործված ահաբեկչությունների եւ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետեւանքով զոհվածների հիշատակը:
Ակցիայի ավարտին հավաքվածների համար ընթերցվել է Թուրքիայի նախագահի ուղերձը, որում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայում բնակվող թուրքերին՝ իրեն սատարելու համար Քյոլնի փողոցներ դուրս գալու համար:
Միաժամանակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, քաղաքում Էրդողանի դեմ մի քանի ակցիաներ են անցկացվել, որոնք կազմակերպել են Գերմանիայի առաջատար կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները:
Նախապես ենթադրվում էր, որ Թուրքիայի նախագահն ու քաղաքական այլ գործիչներ ուղիղ տեսակապով կդիմեն ցուցարարներին: Սակայն Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանն ակցիայի մասնակիցներին արգելել են նման ուղերձների ուղիղ հեռարձակում կազմակերպել:



