Վերին Լարսը հուլիսի 30-ի ժամը 06.00-ից մինչև 20.00-ը բաց կլինի
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
- երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



