Նորահարսի հայրը ցնցվել է՝ տեսնելով դստեր թեւի հսկայական դաջվածքը
PHOTOԲոլոր նորահարսները երազում են ապշեցնող եւ ցնցող տեսք ունենալ իրենց հարսանեկան արարողության ժամանակ, բայց Էմի Դավիդսոնի դեպքում ցնցվել է նրա հայրը։

28-ամյա բրիտանուհին երկար տարիներ թաքցրել է հորից, որ իր աջ թեւը ամբողջության գունավոր դաջվածքներով է պատված, քանզի քաջ գիտակցում էր՝ հայրը դեմ էր լինելու դրան։

Բայց բոլոր գաղտնիքներն էլ մի օր բացահայտվում են։ Երբ Էմին որոշել է ամուսնանալ եւ ծնողների հետ գնացել է զգեստ ընտրելու, հայրը նկատել է նրա դաջվածքն ու ապշել։


Եվ քանի որ Էմին գուշակում էր հոր արձագանքը, աղջիկն ի վերջո ընտրել է երկարաթեւ զգեստ եւ երկար քող, որոնք կթաքցնեն 28-ամյա բրիտանուհու երիտասարդ տարիներին արված դաջվածքը։


Աղբյուրը՝ Daily Mail
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



