Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Պլան Բ-ի, Երանոսյան Լյովայի աղ ու հացի և շառլատանների դրախտի մասին

ANALYSIS

Փորձենք իրավիճակին տալ համարժեք գնահատական՝ առանց էմոցիաների և լաչառության...

Յուրաքանչյուր հետևանք ունի պատճառ, ինչի վերլուծությունը մեր քաղաքական ուղեղների համար տաժանակիր աշխատանք է: Տարիներ շարունակ հերոսացնելով բացառապես խրոխտ ձայն ու միջին վիճակագրական չինովնիկից 0,1 տոկոս ինտելեկտի ավելցուկ ունեցող այն գործիչներին, ովքեր իշխանություններին շշելուց և անարգանքի սյունին զատելուց զատ անընդունակ են հանրությանը որևէ այլընտրանք առաջարկել, մենք իրավիճակը բերեցինք մի հանգուցալուծման, որի հետևանքը հաշմանդամ երիտասարդներն ու հոշոտված քաղաքացիներն են:

Եվ այսպես.

Հարթակում լիդերների բացակայությունը այս պայքարը, ինչպես նախորդ դեպքերում, նետում է քաոսային փուլ, որովհետև մենք երբեք չունենք ՊԼԱՆ Բ: Լավ, ո՞րն է այս կամ այն երթի, պաշարման, գրավման, գրոհի պլան բ-ն... Ասենք երեկվա միջադեպը Սարի թաղում, քայլերի ինչպիսի՞ հաջորդականություն էր մշակված՝ հետևից ոստիկանական ուժի ճեղքու՞մը, որևէ վայրից զինված խմբին միանա՞լը, երկրորդ քաղաքացիական ճակատ բացե՞լը, Սարի թաղի գրավու՞մը... Մի՞թե մարդկանց առաջնորդողներին պարզ չէ, որ նման դեպքերում Երանոսյան Լյովան տարազով ու աղ ու հացով չի գալու դիմավորելու... Ակնհայտ էր, չէ՞, որ մարդկանց տանելով Սարի թաղ՝ որևէ կոնկրետ նպատակ դրված չէր... Ու սա լարված, պայթյունավտանգ ժամանակահատվածում...

Եթե քաղաքական, առավել ևս հեղափոխական գործիչը իր հույսը դնում է ուժային կառույցների բարոյականության վրա՝ նա ի սկզբանե բարոյալքում է շարժումը: Եթե դու զենք, այսինքն գործիք ես վերցրել՝ իշխանությունների հեռացումը պարտադրելու համար, ապա ինքդ պետք է պատրաստ լինես հակընդդեմ գործիքների կիրառմանը: 30 ավտոմատավորը հսկայական համակարգի դեմ, անշուշտ, անզոր են, առավել ևս այն դեպքերում, երբ գործ ունենք պլան բ-ի բացարձակ բացակայության հետ:

Նման դեպքերում, երբ մշակված է ռազմավարական օբյեկտ գրավելու և զինված ապստամբության ծրագիր, գլխավոր բաղկացուցիչը պետք է լիներ ՊՊԾ գնդի տարածքից դուրս գլխավոր պլանի իրականացումը: Չի կարող մարդը կատարել փայլուն օպերացիա՝ գրավել կարևոր հենակետ, միաժամանակ քարոզչական մեթոդներով մարդկանց հանել փողոցներ: Ապստամբության հիմնական դերակատարների մի մասը, փողոցում շարժումը ղեկավարելու փոխարեն, անմիջապես անցան ընդհատակ՝ շարժումը թողնելով անգլուխ, բևեռացված ու որբ: Ասենք Գարեգին Չուգաքսազյանը ընդհատակում է, ով, ըստ էության, դրսից պետք է ղեկավարեր շարժումը՝ տարերայնորեն այդ գործը թողնելով Նիկոլի կամ Բարսեղյան Լևոնի վրա, ովքեր, վստահաբար, նախքան ՊՊԾ շենքի գրավումը տեղյակ չեն եղել սպասվող իրադարձությանը, հետևաբար չէին կարող դրան համարժեք գործողության պլան ունենալ: 

Մինչդեռ եթե որոշել են վա-բանկ գնալ, պետք է գործեին կայծակնային արագությամբ:
Հիշու՞մ եք՝ խմբավորման անդամները հայտարարեցին, ՛՛Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ՛՛:

Ա՛յ հենց այս հայտարարությունից հետո դրսում մնացած կազմակերպիչները պետք է գործեին արագ, մինչև հանրությանն ու լրատվամիջոցներին պարզ կդառնար, որ իրականում մի քանի բաժինների ու զորամասերի միավորման մասին լուրը սուտ է և ապստամբությունը կրում է լոկալ բնույթ: Պլան Բ-ի բացակայությունը բերեց նրան, որ հարթակը մնաց ում ասես, պայքարը ստացավ տարերային բնույթ, և մինչ այժմ շարունակում է գոյատևել քաոսային պայմաններում:

Ժամանակը, հասկանալի է, աշխատելու է իշխանությունների օգտին: Ժամանակ առ ժամանակ Նիկոլի հույսին մնալով՝ շարժումը միգուցե քաղաքական հուն փորձեց մտնել, բայց ոչ ադեկվատության փոթորիկը և տարաբնույթ անլուրջ մարդկանց ներկայությունը կրկին քաղաքացիներին նետեցին անհասկանալի ու արյունատ շրջապտույտի մեջ:
Կրկնում եմ, ուժայինների բարոյականության վրա հույս դնելը քաղաքական մանկամտություն է, ուստի ժամանակն է շարժումը վստահել քաղաքականապես հասուն մարդկանց, ովքեր յուրաքանչյուր ժամի համար հստակ հաստատված կիմանան, թե մարդկանց ուր են տանում, ինչի են տանում, ինչու են տանում և դրա քաղաքական արդյունքը որն է լինելու...

Թե չէ ամեն անգամ մարդկանց տանել բախման՝ զուտ հայտարարելու համար, թե տեսա՞ք ինչ վատն են ոստիկաններն ու իշխանությունը, առնվազն ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանել է...

Իշխանությունները միշտ նույնն են եղել, հարթակային շառլատանները՝ նույնպես, արդյունքում երկու կողմն էլ այդ քաոսում իրենց բաժինն ստացել են լիուլի, իսկ նրանց արանքում ցուցարարները միայն ծեծ ու ջարդ են ստացել...

Իսկ կարդալով առանց առաջնորդի հեղափոխություն անելու և անպատրաստ մարդկանց ոստիկանական ուժերի դեմ քշելու հայկական մոտիվացիայի մասին՝ աշխարհի մի անկյունում սրտի տագնապալից առիթմիայով հիվանդանոց է տեղափոխվում մի հերթական Ֆիդել Կաստրո...

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service