14 բան, որ կփոխվի ձեր մեջ, երբ հանդիպեք ձեր երկրորդ կեսին
LIFE-
Դուք այլևս չեք վախենա խոսել ձեր դժվարությունների մասին:
Այն բաները, որ անցյալում ձեզ դժվար և ամաչեցնող էին թվում, հիմա, երբ դուք ձեր երկրորդ կեսի հետ լինեք, դրանք կդառնան շատ բնական և հեշտ:Դուք վստահ եք, որ նրանք ձեզ չեն քննադատի, և դուք ավելի հեշտությամբ կբացահայտեք ինքներդ ձեզ:
-
Դուք միայնակ կլինեք նրա հետ և նույնիսկ եթե լուռ լինեք, այդ լռությունը ձեզ համար անհարմար չի թվա:
Դուք ստիպված չեք անընդհատ խոսել, որպեսզի կոտրեք անհարմար լռությունը: Դուք ուղղակի կարող եք լուռ նստել, վայելել միմյանց ներկայությունը և միմյանց հասկանալ այդ լռության մեջ:
-
Դուք այլևս կարիք չունեք գուշակելու, թե ինչ է զգում ձեր զուգընկերը:
Ամեն անգամ նրա մասին մտածելիս դուք հանգիստ եք: Արդեն անցել են այն ժամանակները, երբ դուք անհամբեր սպասում եք, թե երբ է նա պատասխանելու ձեր նամակներին: Ձեր զուգընկերոջ համար դուք եք լինելու առաջին տեղում, ինչպես և նա ձեզ համար:
-
Դուք կարող եք հանգիստ արտահայտել ձեր անհամաձայնությունը:
Սա չի նշանակում, որ դուք միշտ վիճելու եք: Դուք հարգելու եք միմյանց, սակայն ազատ եք լինելու արտահայտել ձեր կարծիքները:
-
Դուք ցանկանում եք միմյանց նույնիսկ երբ տվյալ պահին չկա ոչ մի ակնհայտ պատճառ դրա համար:
Ուղղակի նրա սուրճ խմելը կամ ընկերների հետ զրուցելը կարող է ձեզ համար ավելի գրավիչ և սեքսուալ լինել, քան եթե նա մերկ լինի:
-
Դուք հանգիտ կարող եք կիսվել նրա հետ ձեր տարօրինակ սովորությունների մասին:
Դուք ոչ միայն դրանք ընդունում եք, այլ նաև դուք էլ եք ներքաշվում այդ սովորությունների մեջ:
-
Դու կսիրես նրա ընկերներին քո սեփական ընկերների նման
Դուք ստիպված չեք լինի կեղծ ժպտալ և քաղաքավարի ձևանալ: Դուք իսկապես անկեղծորեն կուրախանաք նրա ընկերների հետ:
-
Դուք միասին ուրախ եք նույնիսկ երբ ոչ մի արտառոց բանով չեք զբաղվում:

-
Նրան դիպչելը շատ սովորական և բնական է:
Կապ չունի դա պատահական է թե նպատակային, միևնույն է, ձեզ համար բնական է ցանկացած պահին ձեր սիրելիին դիպչելը, գլուխը նրա ուսին դնելը, գրկելը և համբուրելը:
-
Դուք կարիք չունեք միշտ նրա ներկայության ժամանակ կառավարել ինքներդ ձեզ:
Ասեք այն ինչ մտածում եք. այդպես դուք ավելի կթուլացնեք ձեր միջև ճնշումը և ավելորդ լարվածությունը:
-
Ձեր զրույցները շատ հարթ են ընթանում
Դուք կարիք չունեք երկար մտածելու, թե ինչի մասին պետք է խոսել: Ձեզ հետաքրքիքր է ցանկացած թեմա և կարող եք զրուցել ամեն ինչից:
-
Դուք կարող եք ծիծաղել միմյանց վրա առանց վիրավորվելու:
Ձեզ չի թվում, որ նրա մասին ինչ-որ հումոր անելը մեծ ռիսկ է: Դուք լավ գիտեք նրա հումորի զգացումը և գիտեք ինչ անել՝ շատ հեռուն չգնալու համար:
-
Դուք չեք սպասի նրան զանգելու կամ գրելու ճիշտ պահին:
Եթե ինչ-որ բան եք ցանկանում նրան պատմել, դուք կարիք չունեք սպասելու նրան զանգելու կամ գրելու ճիշտ պահին:
-
Ձեզ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում այլ մարդիկ ձեր հարաբերությունների մասին:
Դուք կարիք չունեք հանրությանը հաշվետվություն տալ ձեր հարաբերությունների մասին: Դուք վստահ եք ձեր ընտրության վրա և ամենակարևորը դա է: Ձեզ պետք չէ որևէ մեկի հավանությունը կամ թույլտվությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



