Կուսակցապետերը կդառնան օլիգարխ, եթե նոր Սահմանադրության նախագիծն ընդունվի. Լևոն Շիրինյան
INTERVIEW
Այս տարի լրանում է Անկախության հռչակագրի ընդունման 25 տարին: Հռչակագիրն ընդունվել է1990-ի օգոստոսի 23-ին:
Այսօր այդ տարիների մեր ձեռքբերումների և թերացումների մասին է խոսել քաղաքագետ Լևոն Շիրինյանը,- հայտնում է Past.am-ը:
«Հռչակագիրը ծնվեց ոչ միայն խորհրդարանի ներսում, այլ նաև մի խանդավառ վիճակ կար, երբ դրսից անգամ օգնում էին մարդիկ»,- հիշում է պարոն Շիրինյանը:
Բանախոսն ընդգծում է, որ այս տարիների մեր գլխավոր ձեռքբերումներն էին անկախ պետականության վերականգնումը, պետական ինստիտուտների կայացումը, որոնց մեջ ամենակայացածն ազգային բանակն է:
«Չունեցանք միջին բուրժուազիա, այլ ունեցանք օլիգարխիա՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական: Եթե այսօր նոր Սահմանադրության նախագիծն ընդունվի, տնտեսական-սոցիալական օլիգարխիան լրանալու է քաղաքական օլիգարխիայով»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ կուսակցապետերը նույնպես դառնալու են օլիգարխ:
Անդրադառնալով կառավարման համակարգին՝ Շիրինյանն ասաց, որ կան թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական անհաջող պետությունների օրինակներ, բայց ընդգծեց, որ նախագահական համակարգն օգնել է քաղաքական ճգնաժամերի, հատկապես հոկտեմբերի 27-ի ժամանակ:
Լևոն Փանոսյան




















































