ՄԻՊ-ը ստացել է 120-ից ավելի ահազանգ հեռախոսով. որոշ գործեր ուղարկվել են ՀՔԾ, դատախազություն և ոստիկանություն
SOCIETYՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մինչ այս պահը հեռախոսով ստացված ահազանգերի թիվն անցնում է 120-ը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը` նշելով, որ աշխատում են արտակարգ ռեժիմով: «Զանգեր ը հիմնականում վերաբերում են բերման ենթարկելուն, այսինքն` այն ընթացքին, երբ ոստիկանությունը համապատասխան գործողություններ էր իրականացնում: Բերման ենթարկելիս քաղաքացիներն ու նրանց պաշտպաննեը նշում են, որ խախտվել են նրանց իրավունքները` պահման վայրի, անձնական իրերի անձեռնմխելիության հարցերը: Բազմաթիվ էին ահազանգերը, մեզ համար ահազանգ է նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Այս աղբյուրներից օգտվելով` բազմաթիվ այցեր ենք կատարել: Մեր արագ արձագանքման խումբը միշտ եղել է աշխատանքի մեջ` գրեթե 24-ժամյա գրաֆիկով: Սրանք հարցեր են, որոնց ՄԻՊ-ը ամբողջական կանդրադառնա հետագայում»,-ասաց Եգանյանը:
Նրա խոսքով` արդեն կան գործեր, որոնք ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն, մասնավորապես Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի հետ կապված գործերը: «Կան գործեր, որոնք ուղարկված են դատախազություն, բազմաթիվ գործեր էլ ուղարկել ենք ոստիակնություն և պահանջել պարզաբանումներ»,-հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակը:
Եգանյանը հավելեց, որ պաշտպանի հանձնարարությամբ` աշխատակիցները երեկ և այսօր այցելել են ձերբակալվածների պահման վայրեր, տեսակցել Ենիգոմշյանին, նրա կողմից ահազանգած խնդիրներն արդեն լուծում են ստացել:



